Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնել է, որ 2025 թվականին երկրում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները։ Ներկայումս Հայաստանի էներգետիկ համակարգին միացված են ավելի քան 1150 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային կայաններ։ Այս ցուցանիշը 150 ՄՎտ-ով գերազանցել է մինչև 2030 թվականի համար նախապես սահմանված թիրախը։ 2024 թվականի համեմատ արևային էներգիայի արտադրության ծավալներն աճել են ավելի քան 45%-ով։
2025 թվականին հանրապետությունում արտադրվել է ընդհանուր առմամբ 10 010,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Արտադրության կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել են ջերմային էլեկտրակայանները (ՋԷԿ)՝ 33,6% (3 360,9 մլն կՎտժ)։ Հայկական ատոմային էլեկտրակայանին բաժին է ընկել արտադրանքի 30%-ը՝ 2 914,9 մլն կՎտժ ծավալով։ Հիդրոէլեկտրակայանները (ՀԷԿ) ապահովել են ընդհանուր էլեկտրաէներգիայի 21%-ը: Էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումը թույլ է տվել զգալիորեն ավելացնել վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը։ Նախարարի խոսքով՝ արևային էներգետիկայի նման տեմպերով զարգացումը նպաստում է երկրի էներգետիկ անկախության ամրապնդմանը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։ Կառավարությունը նախատեսել է շարունակել ներդրումների խրամուսումը ոլորտում՝ թիրախավորելով նոր հզորությունների գործարկումը և էներգախնայողության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...