Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Ուիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը
Տեսանյութեր

Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ)

«Մեր առջևում Իշխանասարն է, պարզ երևում է, Թուրքերն էնտեղ դիրքավորվել են։ Ժողովուրդը քնում, արթնանում է՝ չգիտի՝ վաղը ի՞նչ կլինի։ Ալիևը ոչ Հայաստանի պատմություն գիտի, ոչ էլ Ադրբեջանի, իրա ապուպապերը հայկական հողից են սնվել, նույն քոչվոր թուրքերն են, որ եկել են մեր սարերում հաստատվել են, անասուն են պահել, հիմա ասում ենթե այստեղ են ապրել»։


Ահա այսպիսի անհանգստություններով է ամեն օր քնում ու արթնանում սահմանամերձ դարձած Սյունիքի բնակիչը։


«Ոչ Արևմտյան Ադրբեջանին»  շարժման  համակարգող Սուրեն Սուրենյանցը երկօրյա այցով Սյունիքում էր՝ լսելու քաղաքացիների անհանգստությունն ու մտահոգությունները։


Սոցիալական խնդիրների կողքին՝  սյունեցիները անհանգստացած էին անվտանգային հարցերով, ցույց էին տալիս իրենց սարերը և ասում՝ ահա, այստեղ պատերազմից հետո հաստատվել ու ամրացել են ադրբեջանցիները։


Քաղաքացիներին հատակես անհանգստացնում էր այն, որ պայմանավորված՝ Իրանում տիրող պայթյունավտանգ իրավիճակով, կարող է օտարազգիների անվերահսկելի հոսք սկսել  դեպի Սյունիք, այդ թվում՝ ադրբեջանցիներ և թուրքեր․
«Գյուղի ներքևում՝ Որոտանի հատվածում էլ  թուրքեր ու ադրբեջանցիներ են եկել, նրանք գիշերը թե սարով կմտնեն, թե այլ ճանապարհով, չենք կարող ասել։ Հեռուստատեսությամբ տեսնում ենք, եկել հասել են՝ Ամասիա, Գյումրի, անգամ Երևանում են շրջում, ազատ խոսում, դե թող Փաշինյանն էլ գնա Բաքու, Սումգայիթ, ազատ խոսի, կարող է՞։ Փաշինյանն ուզում  է մեր ժողովրդին վախի մթնոլորտում պահի, բայց ո՞վ է ինքը, մեր ժողովուրդը կոտրվող չէ»  ,-ասում է քաղաքացին։


Սյունեցի կինն էլ մտահոգություն է հայտնում,  որ անվտանգային խնդրի պատճառով այսօր շատ հաճախ գյուղացիները վախենում են  կենդանիներին տանել արոտավայր, քանի որ սահմանն արդեն այնքան մոտ է, որ կենդանիները փախչում են ու մտնում  Ադրբեջանի տարածք․
«Անասուններին պետք է տանել արոտավայր, բայց այսօր դրա հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Արոտավայրերի հասանելիությունը սահմանափակ է, և մարդիկ հաճախ դժվարանում են ապահովել անասունների խնամքը։ Այնուամենայնիվ, ներկայումս ընդհանուր լարվածություն կամ խուճապ չկա․ եթե նախկինում նման անհանգստություններ եղել են, հիմա դրանք զգալիորեն նվազել են։

Արտահոսքի կամ օտարերկրացիների ներկայության հետ կապված լուրջ խնդիրներ առայժմ չեն նկատվել։ Չնայած պատերազմից հետո շրջանառվում են խոսակցություններ, թե հնարավոր է տարածքում լինեն ադրբեջանցիներ կամ թուրքական ծագմամբ անձինք, բնակիչները նշում են, որ նման դեպքերի ակնհայտ դրսևորումներ չեն տեսել»,-ասում է բնակիչը։

Սյունիք այցի ընթացքում Ոչ Արևմտյան Ադրբեջանին»  շարժման  համակարգող Սուրեն Սուրենյանցը հանդիպել է նաև Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Ահարոնի հետ՝ լսելու սյունեցիների անհանգստություններն ու լսելու հոգևորականի պատկերացումները՝ այս խնդիրների լուծման հետ կապված։

Արդեն Գորիսի հայտնի Զանգեր կոչվող հատվածում, որի դիմացի հատվածում ադրբեջանական ապօրինի ներխուժումից հետո հաստատված զինվորականներն են, Սուրենյանցը ներկայացրեց սյունեցիների փոխանցած մտահոգությունները։


Նրա խոսքով՝ գարնանային աշխատանքների մեկնարկին ընդառաջ պարզ է դառնում, որ շատ մարդիկ կրկին չեն կարողանալու զբաղվել գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Սահմանամերձ գյուղերում լուրջ մտահոգություն կա նաև դպրոցների փակման վտանգի վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ այլևս չկարողանան կապվել իրենց հողի ու տան հետ և ստիպված լինեն լքել բնակավայրերը, լավագույն դեպքում նրանք կտեղափոխվեն Գորիս կամ Երևան, իսկ գուցե նաև արտերկիր։

«Մարդկանց համար այսպես կոչված «խաղաղությունը», որի մասին խոսվում է իշխանությունների կողմից, ավելի շատ անորոշություն է ստեղծում, քան կայունություն։ Գրեթե բոլոր զրուցակիցները ցույց են տալիս շրջակա սարերը և նշում, թե որտեղ են տեղակայված ադրբեջանական զորքերը։ Նույնիսկ այն պահին, երբ մենք զրուցում ենք, գտնվում ենք դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին գտնվող պատմական վայրում, որը տարիներ առաջ մարդաշատ էր, իսկ հիմա՝ զգալիորեն դատարկված ու պասիվ։

Սոցիալական խնդիրների մի ամբողջ փաթեթ կա։ Խոսվող բարեփոխումները՝ առողջապահական և այլ ոլորտներում, ըստ մարդկանց, չեն հասել Գորիս կամ չեն իրականացվել այնպես, ինչպես ներկայացվում է։ Բացի այդ, քաղաքացիների շրջանում առկա է վախ՝ իրենց տեսակետը հրապարակային արտահայտելու հարցում։ Նրանք մտահոգվում են հնարավոր ճնշումներից՝ նշելով, որ եթե անգամ ավելի պաշտպանված խավերի ներկայացուցիչներ են ենթարկվում հետապնդման, ապա սովորական քաղաքացին առավել ևս կարող է վախենալ»,-ասում է Սուրենյանցը ։

Նրա փոխանցմամբ՝ մյուս կարևոր անհանգստությունը կապված է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի հետ։ Մարդիկ մտահոգված են ադրբեջանցիների հնարավոր վերադարձի թեմայով, հատկապես այն պայմաններում, երբ չկա ստորագրված խաղաղության պայմանագիր և միջազգային հստակ երաշխիքներ։ Այս ամենը խորացնում է անվստահությունն ու թերահավատությունը՝ խաղաղության կայունության նկատմամբ

«Լարված իրավիճակ կա նաև Իրանի շուրջ զարգացումների պատճառով։ Քաղաքացիները մտավախություն ունեն, որ հնարավոր փախստականների հոսքը կարող է ստեղծել լրացուցիչ ռիսկեր, և այդ իրավիճակից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ նույնիսկ էթնիկ առումով վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով։

Չնայած հույս ունեմ, որ թե’ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թե’ ՀՀ անվտանգության ծառայությունն ուշիուշով վերահսկում են իրավիճակը, բայց միեւնույնն է՝ մարդկանց մոտ ընդհանուր առմամբ բացակայում է ապահովության և բարեկեցության զգացումը, ինչի մասին հաճախ խոսվում է պաշտոնական մակարդակով» ,-ամփոփեց զրուցակիցը։
Մասնավոր զրույցներում սյունեցիները նաև մտահոգություն էին հայտնում նաև ԿԳՄՍ նախարարության որոշման հետ կապված, ըստ որի, օպտիմալացման անվան տակ Սյունիքում 50 դպրոց են նախատեսում փակել։

Ըստ սյունեցիների՝ սա կարող է հանգեցնել սահմանամերձ բնակավայրերի դատարկմանը, ինչն ավելի կթուլացնի անվտանգային համակարգը։