Վերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ)
Euromedia24-ի «Մեծ քննարկման» տաղավարում բանախոսները քննարկում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հավանական սցենարները, դրա տնտեսական վնասներն ու վտանգները և այլ կարևորագույն հարցեր, որոնք տեղ են գտել մամուլում ու սոցիալական մեդիայում։
Հաղորդման բանախոսներն են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։
Քննարկման մոդերատորն է «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ Վահան Բաբայանը։
Վահան Բաբայանի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք հնարավոր պահպանել այն խաղաղությունը, որ հիմա առկա է, թե՞ վիճահարույց հարցերը շատ են, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է՝ կրակոցներ չկան նաև Ստեփանակերտում․ կատարյալ խաղաղություն է։ Ալիևն ինքը ասում է, որ ուժով խաղաղություն է պարտադրել։ Եվ սա իրականություն է։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում կա մոդել, որը ենթադրում է անընդհատ միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից, որը ապահովում է այդ խաղաղությունը։ Մյուս կողմից՝ Ալիևը հարցազրույցում մեկ այլ հայտարարություն է արել, որով Բաքվի տրիբունալը համեմատել է Նյուրնբերգի, և մեր ռազմագերիներին՝ նացիստների հետ՝ այսպիսով տողատակում կապիտուլացված նացիստական Գերմանիային համեմատելով Հայաստանի հետ, որին պետք է պարտադրվի զիջումների ողջ փաթեթը։
«Ալիևի հայտարարությունը մի դեպքում կհնչի շատ դիվանագիտական և ականջը շոյող, մեկ այլ դեպքում՝ շատ կոշտ։ Դրանից իմաստը չի փոխվում։ Հիմա նա դիվանագիտական բառամթերքով է արտահայտվում, որովհետև նա Հայաստանում պետք է նախընտրական հրադադար ապահովի Նիկոլ Փաշինյանի համար։ Ալիևը իդեալական վասալների իշխանությունը վերարտադրելու խնդիր է լուծում։ Այդ պատճառով՝ նա այժմ իրական խաղաղությունից ու հումանիզմից կխոսի, որպեսզի օգնի Նիկոլ Փաշինյանին, բայց, միևնույն է, Ալիևը Ալիև չի լինի, եթե իր զրույցի նախաբանում ուժի շարտադրանքի մասին հայտարարություն չանի»,-ասում է Սուրեն Սուրենյանցը։
Քննարկման մոդերտոր Վահան Բաբայանը հարցնում է՝ ինչպիսին կլինի ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի սցենարը՝ նրանք կգան պատրաստի տներում ապրելո՞ւ, թե՞ նրանց համար ավաններ ու շենքեր կկառուցվեն։
Սուրեն Սուրենյանցը հրաժարվում է քննարկել այս հարցի տեխնիկական կողմը, բայց հավելում է՝ վտանգը գոյություն ունի, որովհետև «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը Բաքվի կողմից խրախուսվող պետական ծրագիր է։
Սուրենյանցի կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու ո՛չ ընտրություններից առաջ, և ո՛չ էլ հետո։
«Թրամփը տուրբուլենտություն է, և եթե խաղաղության հույսը այդ առաջնորդն է, շատ ծանր վիճակի մեջ կարող ենք հայտնվել։ Եթե մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ԱՄՆ-ն Իրանում ստրատեգիական հաջողության չհասնի, մեկ տարի հետո Թրամփի ներքաղաքական ճակատագրի մասին առիթ կունենանք զրուցելու»,- եզրափակում է Սուրեն Սուրենյանցը։
Մանրամասն՝ տեսանյութում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը