Ակնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան
Առանձնապես ակնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը. «Տաշիր կապիտալի» հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի, ՀԷՑ-ի լիցենզիան վերականգնելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նա հիշեցրեց, որ դատարանը մերժել էր կառավարչին և հանձնաժողովի նախագահին որպես վկա ներգրավելու միջնորդությունը․ «Ես պնդում եմ, որ նրանց ներկայությունն այստեղ անհրաժեշտ էր։ Մեկինը՝ իր պարտավորություններից և իրավունքներից դուրս հայտարարություններ կատարելու համար, երկրորդը՝ որպես կառավարիչ նշանակելու միանձնյա վարույթ հարուցող։ Այդ իսկ պատճառով առանձնապես ակնկալիք չունեմ»։
Ղազինյանը նշեց, որ գերակա շահ ճանաչելու հայտարարությունը ճանաչվել է անօրինական կառավարչի կողմից։
«Մինչև մայիսի 25-ը կլինի բանակցությունների փուլ, հետո նոր կգնա գերակա շահի»,- ասաց նա և նշեց, որ իրենք հակված չեն բանակցությունների՝ հաշվի առնելով արդեն կատարած առաջարկը։
«Այդտեղ բանակցությունների եզր ես չեմ տեսնում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է արբիտրաժային դատարանին, նշեց, որ այստեղ գործը դեռևս քննության փուլում է գտնվում․
«Համոզված եմ՝ այնտեղ զանգովի արդարություն չի գործելու, և արդարությունը հաղթելու է»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը