Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ
Երևանի մետրոյում Նիկոլ Փաշինյանի տարօրինակ վարքը, արցախցի կնոջ վրա մատ թափահարելը, վիրավորելն ու սպառնալը այնպիսի սկանդալային ծավալներ են ընդունել, որ Փաշինյանն անձամբ ստիպված է եղել երեք անգամ ներողություն խնդրել՝ ընդ որում, իր իսկ կողմից վիրավորած կնոջը և նրա երեխային հրավիրելով կառավարություն կամ ցանկացած այլ վայր՝ նրանից ներողություն խնդրելու։
Հիշեցնենք, 1993 թ․-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի հետ խոսակցությունը վերածվել էր լեզվակռվի։ Ընդ որում, եթե Փաշինյանը հուներից դուրս էր եկել և բղավում էր մանկահասակ երեխայի մոտ, ապա արցախցի կինն իրեն չափազանց արժանապատիվ և վեհ էր պահում՝ ի տարբերություն գործող իշխանության պարագլխի։ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ դուրս է գալիս հուներից, վիրավորանքներ հասցնում արցախցիներին։
Եվ եթե մի դեպքում արցախցիներին «քույրեր ու եղբայրներ» է ասում, ապա իրականում ցույց է տալիս իր և իր թիմի վերաբերմունքը հենց տնավեր եղած, հայրենիք կորցրած արցախցիների հանդեպ։ Եվ իրենք էլ հասկանում են, որ այս սկանդալը ամենևին էլ հեշտ չի լինելու կոծկելը, առավել ևս, որ դիմացինն իրեն պահել է չափազանց արժանապատվորեն։ Որքան էլ Փաշինյանը փորձի մանիպուլացնել, ներողություն խնդրել, հայտարարել, թե չէր ցանկանում նման բան ասել, փաստն արդեն այն է, որ գործող իշխանությունը ատում է արցախցիներին, վաղն էլ կսկսի ատել սյունեցիներին, տավուշցիներին, գյումրեցիներին։ Խնդիրը մեկն է՝ ամեն գնով պահել իշխանությունը, և այդ ճանապարհին Փաշինյանը մի օր կարող է իրեն պահել ամենավերջին խուլիգանի պես, իսկ հաջորդ վայրկյանին էլ ներողություն խնդրել։
Գնդակն այժմ հայ հասարակության և ընտրողների դաշտում է, առավել ևս, որ հայ հասարակության մեջ գոյություն ունեն հստակ տաբուներ. երեխայի մոտ չի կարելի բղավել և ճչալ նրա մոր վրա, և դա որևէ կերպ չի տեղավորվում տղամարդկության որևէ չափանիշում։
Մանե Կիրակոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը