Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Քաղաքականություն

Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր կողմեր, այդ թվում՝ համագործակցությունը առևտրա-տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում», - նշել են Կրեմլից։

Իսկ Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով: Այլ մանրամասներ չեն նշվում: Գրեթե նույն այդ ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտարարում էր՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, և թելերի մեծ մասը տանում է դեպի ՌԴ։ «Դուք մի պատկերացրեք կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից բարձրագույն իշխանությունն ամեն ինչ կազմակերպում է, կարո՞ղ եք տեսնել ՌԴ պատգամավորներ, որոնք Հայաստանի իշխանության դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն՝ կարող եք տեսնել, կարո՞ղ եք տեսնել փորձագիտական շրջանակներից նման բաներ՝ կարող եք տեսնել»,- ընդգծել է Միրզոյանը։

Մի կողմից՝ ՀՀ գործող իշխանությունները նոր ջանքեր են գործադրում հակառուսական տրամադրությունները սրելու համար, մյուս կողմից՝ Փաշինյանն անձամբ է զանգահարում ՌԴ նախագահին, նրա հետ հարցեր քննարկում, «ջան-ջիգյար» անում։

Իհարկե, Փաշինյանից ու նրա թիմակիցներից բարդ է երբևէ սկզբունքայնություն ակնկալել, այդ մարդիկ վաղուց ապացուցել են, որ սկզբունքներ չունեն։ Եվ դա վերաբերում է ոչ միայն ՌԴ-ին, այլև ԵՄ-ին, ԱՄՆ-ին, ցանկացածին։ Լավ կլիներ, եթե այդ անսկզբունքայնությունն օգտագործվեր սեփական երկրի շահերի համար, բայց գործող իշխանությունը նույնիսկ այդ հարցում սկզբունքներ չունի, միակ նպատակը ամեն գնով վերարտադրվելն է։

Սոնա Գալստյան