Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Քաղաքականություն

Մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են անում են ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Վլադիմիր Վարդանյանին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«2026 թվականի մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։ Նույն օրը Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ դադարեցրել է իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին:

Սահմանադրական դատարանի դատավորի՝ կուսակցական լինելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը՝ ուղղակիորեն նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև բխում է նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետերից։ Թեև նշված իրավադրույթները տառացի մեկնաբանման շրջանակում ժամանակի մեջ տարածվում են Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուն հաջորդող ժամանակահատվածին, դրանք ակնհայտորեն նպատակ են հետապնդում առաջին հերթին բացառելու սահմանադրական դատարանի դատավորի փոխկապակցվածությունը քաղաքական ուժերի հետ՝ ապահովագրելով դրա արդյունքում առաջացող դատարանի անկախության և անաչառության հետ կապված ռիսկերը։

Վերոգրյալի համատեքստում, թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա՝ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքը, առերևույթ կասկած է հարուցում նրա, որպես Սահմանադրական դատարանի դատավոր, անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։ Ավելին՝ անաչառ դիտորդի տեսանկյունից նման քաղաքական փոխկապակցվածության հանգամանքն ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ նույնօրինակ իրավիճակ է ստեղծվել նաև տարիներ առաջ՝ 2018թ․ Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, այնուհետև՝ նախագահ ընտրվելու գործընթացի հետ, որտեղ նույն քաղաքական անթաքույց փոխկապակցվածության հանգամանքը հիմք էր ծառայել այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով այդ ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր էր, այդ նշանակումը որակել որպես Ս․Սարգսյանի կողմից «գործուղում» Սահմանդրական դատարան։

Ստորագրող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները գտնում են, որ կուսակցական և խորհրդարանական խմբակցության երկարաժամկետ անդամակցության, հատկապես այդ ընթացքում ակտիվ կեցվածքով հանդես գալու, ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու և խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահության պայմաններում մանդատը վայր դնելը կամ կուսակցության անդամակցության դադարեցումը ողջամտորեն չեն կարող երաշխավորել քաղաքական և կուսակցական կապերի ընդհատումն ու քաղաքական ազդեցությունները, այդ թվում՝ գաղափարական իմաստով փոխկապակցվածությունը համապատասխան քաղաքական ուժի հետ, ինչը խիստ բնական երևույթ է։

Եթե նույնիսկ պայմանականորեն որևէ կերպ ապահովագրված համարենք սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի կուսակցական/քաղաքական կապեր/կախվածություն պահպանելու ռիսկը մանդատը վայր դնելու հիմքով (ինչն ինքնին ողջամիտ չենք համարում), այնուամենայնիվ ակնհայտ է, որ այդ գործողությունները a priori չեն կարող ապահովագրել թեկնածուի գաղափարական փոխկապակցվածությունը տվյալ քաղաքական ուժի հետ։ Նշվածն ինքնին բավարար է թեկնածուի՝ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու պարագայում կասկածի տակ դնելու նրա պաշտոնավարման անկախությունն ու անաչառությունը։

Հիմք ընդունելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանի, որպես ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությանը կողմ քվեարկելուց»։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
“Համայքային համախմբման և աջակցության կենտրոն” ՀԿ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

«Արդարության նոր մշակույթ» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ