Փաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ
Խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու ամսից մի փոքր ավելի ժամանակ, և գործող իշխանությունները կրկին որոշել են թարմացնել հին քրեական գործերը, նոր քրեական գործեր հարուցել՝ այդկերպ գոնե ապահովելով շոուների և տեսարանների դոզան։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քրեական գործեր են հարուցվելու կամ վերաբացվելու ոչ միայն հիմնական ընդդիմադիր դերակատարների, այլև տարբեր քաղաքական գործիչների, նույնիսկ իշխանությանը ժամանակին կամ ներկայումս մերձ քաղաքական, հասարակական հայտնի դեմքերի, գործարարների դեմ։
Մեր աղբյուրները հայտնեցին, որ Փաշինյանն օրերս հանդիպումներ է ունեցել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հետ և հստակ հանձնարարել զբաղվել բացառապես այդ գործերով։ Առաջնայինը, բնականաբար, հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի գործերն են, որոնք կրկին վերաբացվելու են, տարբեր հայտարարություններ են հնչելու տարբեր անձանց հասցեին՝ այդ կերպ փորձելով ներքաղաքական դաշտում առկա զարգացումները ստվերել, փոխարենը ընդդիմադիրներին և տարբեր գործիչներին մեղադրել հնարավոր ու անհնար բոլոր մեղքերի մեջ։
Իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ այդ քրեական գործերի առյուծի բաժինը նույնիսկ դատարան հասնելու որևէ շանս չունի, բայց սա իրականացվելու է մեկ նպատակով՝ հանրային կարծիքը իշխանության ընդդիմախոսների դեմ տրամադրելու, ինչպես նաև օրակարգը լցնելու համար։ Փաշինյանը, ըստ էության, չի կարող ամեն օր նոր բան ուտելով օրակարգ լցնել և շեղել հանրության ուշադրությունը, իսկ պատերազմով սպառնալն էլ այնքան արդյունավետ չէ, որքան ենթադրում էր իշխանությունը, ուստի գործի է դրվելու «հին ու բարի մեթոդը»՝ քրեական գործերի հարուցումը։
Սոնա Գալստյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը