Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Քաղաքականություն

Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամենօրյա պարբերականությամբ պատերազմով սպառնալ ՀՀ քաղաքացիներին։ Երեկ խորհրդարանում նա հայտարարել է՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ շարունակել ղարաբաղյան շարժումը, թե ոչ։ Հենց դա էլ, ըստ Փաշինյանի, կկանխորոշի՝ պատերազմ կլինի, թե ոչ։

«Մյուս բոլոր ուժերը ասում են, որ իրենք շարունակելու են ղարաբաղյան շարժումը, և ժողովուրդը դա պետք է որոշի։ Եթե որոշում է, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ, որովհետև ղարաբաղյան շարժումը պատերազմ է։ Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, շատ պարզ ընտրություն է»,- ասել է նա։

Փաշինյանը նաև հեռակա մեղադրել է նախկիններին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի ժողովրդին տասնյակ տարիներով պատանդի կարգավիճակով պահելու համար։ «Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված, մենք ի վերջո չպե՞տք է ասենք, որ Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին պահել է պատանդի կարգավիճակում։ Այդ նույն մարդիկ, ում հավաքական անունը ասում եմ՝ «փախածներ»։ Մի անգամ ամբիոնից ասացի՝ վախկոտ դավաճանները, այո, վախկոտ դավաճանները և փախած էլիտաները էս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ»,- նշել է Փաշինյանը, հավելել, թե ընտրություններում իր հիմնական մրցակիցները հանդես են գալիս խաղաղությունը վերաբանակցելու դիրքերից, ինչը նշանակում է բացել պատերազմի դուռը։

Չի մոռացել նաև ՀԱՊԿ-ին, հայտարարել, թե ՀՀ անվտանգության երաշխավորը 2020 թ. մեզ առաջնորդել է դեպի սպանդանոց։ Մի ելույթում, ըստ էության, Փաշինյանը բացահայտել է իր բոլոր քարոզչական նարատիվները։ Փաստացի, գործող իշխանության ղեկավարը խաղում է բաց խաղաքարտերով, գնում վա-բանկ՝ հստակ հասկանալով, որ դրանից է կախված թե՛ իր, թե՛ իր թիմի հետագա ճակատագիրը։ Գնդակը վաղուց ընդդիմության ու հանրության մոտ է, և նրանց արձագանքից է կախված՝ կհաջողվի՞ Փաշինյանին երկիրը նորից քարշ տալ դեպի ձախողում, թե՞ փոխել արատավոր ընթացքը։

Մանե Կիրակոսյան