Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին կուսակցության Գորիս և Սիսիան համայնքների համակիրների հետ

Մարտի 26-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները աշխատանքային այցով մեկնեցին Սյունիքի մարզ։

Առաջին կանգառը Սիսիան քաղաքն էր, որտեղ տեղի ունեցավ կուսակցության անդամների հանդիպումը կուսակցության Սիսիան համայնքի համակիրների հետ։

Հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը սիսիանցիներին ներկայացրեց կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնտեսական և անվտանգային ծրագրերը՝ միաժամանակ ներկայացնելով Սամվել Կարապետյանի՝ քաղաքականություն մտնելու պատճառները.

«Այլընտրանք ունենալով ուղղակի հանգիստ կյանք ապրելու, Սամվել Կարապետյանը որոշել է հանգիստ կյանք չապրել, մտնել դրա տակ ու փորձել փոխել և փոխելու է։ Այլ՝ ուրիշ ուժ, եթե դուք տեսնում եք, ասեք՝ ով կարող է Հայաստանը հանել աղքատությունից։ Ո՞վ այդ փորձը ունի, որ Հայաստանը կհանի աղքատությունից։ Որևէ մեկը չկա, որ տնտեսական անցյալ ունենա՝ այնպես, որ տասնյակ հազարավոր մարդկանց հետ աշխատած լինի, իմանա՝ ոնց է այդ աղքատությունը հաղթահարվում»։

Խոսելով կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ կուսակցության նախագահը աշխարհի տարբեր երկրներում նույն ճանապարհն անցել է։ Այնպես չէ, որ մի երկրում է հաջողության հասել՝ երեք-չորս երկրում Սամվել Կարապետյանն ունի իրա տնտեսական միավորները։ Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ Սամվել Կարապետյանն իր ներուժը ներդնում է Հայաստանի զարգացման համար և չունի և չի կարող ունենալ այլ մոտիվացիա, քան Հայաստանի զարգացումը, քանի որ լինելով ֆինանսապես ապահովված՝ նա կլինի Հայաստանի միակ առաջնորդնորդը, որը որևէ բանի կարիք չի ունենալու իշխանության գալուց հետո։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տնտեսության, անվանգային, սոցիալական, կրթական և մի շարք այլ հարցերին, ինչպես նաև համայնքների համաչափ զարգացման մարտահրավերներին։

Սիսիանից հետո կուսակցության անդամների հաջորդ կանգառը Գորիս քաղաքն էր, որտեղ խոսելով խաղաղության գործընթացի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ գործող իշխանությունները արդեն զիջել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր՝ շեշտելով, որ կա թույլ և ուժեղ խաղաղություն. «Նիկոլ Փաշինյանը արդեն բավարարել է Ադրբեջանի նախագահի բոլոր պահանջները։ Այսօր նա հայտարարել է, որ հայկական պահանջատիրությունը չի պաշտպանելու։ Դա գիտե՞ք՝ ինչ է նշանակում։ Ցեղասպանության ճանաչումը պետականորեն չի պահանջելու։

Թույլ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, որ մենք մեր դուռը բացում ենք հակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ՝ դուռը բացում ենք իրենց Հայաստան գալու առաջ։ Հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամ ասել է, որ իրենք պետք է գան։ Ինչ ուզել է, ստացել է, հիմա մի նոր պահանջ է մտածել, որ այստեղ պետք է գան այն մարդիկ, ովքեր Գորիսում երբեք չեն ապրել, այսպես ասեմ, իմացաք՝ ում մասին է խոսքը․․․ Ու գան՝ սերմ դնեն Հայաստանում։ Դա թույլ խաղաղությունն է։

Ուժեղ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, որին մենք հասնելու ենք, այսինքն՝ հարևանների հետ հավասարը հավասարի պես ենք շփվելու։

Պետք է երկիրը ունենա ուժեղ ղեկավար, որ այդ ղեկավարը ունենա կապեր։ Երկիր կա, որտեղ որոշումը կայացնում են համակարգում տարբեր մարդիկ, որոնց հետ պետք է երկիրը պայմանավորվի․ մեծ երկրների մասին է խոսքը։ Հայաստանի վարչապետը չունի այդ միջոցները։ Դա գրառում գրելով չի։ Հայաստանից դուրս նա անդեմ է, ուժ չունի, չի կարող մեր երկրին ուժեղ խաղաղություն ապահովել», - նշել է Նարեկ Կարապետյանը։

Հանդիպման ընթացքում կուսակցության անդամները գորիսեցիներին ներկայացրել են կուսակցության տնտեսական և անվտանգային ծրագրերը, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, տեղի է ունեցել նաև մտքերի և կարծիքների փոխանակում Հայաստանի առջև ծառացած այլ մարտահրավերների մասին։

Կուսակցության անդամների աշխատանքային այցը Սյունիք շարունակվում է։