Ընտրություններին ընդառաջ հաշվառումների վերաբերյալ հարցերն ու ահազանգերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ
Ընտրություններին ընդառաջ հաշվառումների վերաբերյալ հարցերն ու ահազանգերը կրկին ակտիվացել են։ Պատասխանատու մարմինները վստահեցնում են՝ յուրաքանչյուր դեպք մանրակրկիտ ստուգվում է, իսկ հիմնականում արձանագրվում են տարիներ առաջ կատարված, բայց պահպանված գրանցումներ։
«Հաշվառումներին վերաբերող քննարկումները, զանգերն ու հարցերը սովորաբար ակտիվանում են ցանկացած ընտրությունից առաջ, այդ թվում` ՏԻՄ ընտրություններից։ Համապետական ընտրություններից առաջ այն ավելի զանգվածային բնույթ է կրում, ինչը բնական է։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Համայնքային ոստիկանության կողմից մանրամասն ստուգվում են բոլոր ահազանգերը։ Չնայած այն հանգամանքին, որ որպես կանոն ոչ իրավաչափ հաշվառում չի հայտնաբերվում, պարզաբանումների կարիք լինում է։ Իրավիճակները, երբ անձը պնդում է, որ իր հասցեով հաշվառված անձին կամ անձանց չի ճանաչում հիմնականում տարիներ առաջ կատարված և պահպանված հաշվառումներ են լինում․ երբեմն բնակելի տարածքի առուվաճառքից հետո պահպանված հաշվառումներ են, երբեմն՝ այնպիսի վարձակալների կողմից իրականացված հաշվառումներ, որոնք բնակարանը վարձած են եղել տարիներ առաջ, իսկ սեփականատերը չի հիշում։
Խմբային գրանցումների վերաբերյալ ահազանգեր ևս ստացվել են, ստուգումների արդյունքում պարզվել է, որ առկա է բնակելի տարածքի սեփականատիրոջ համաձայնությունը։ Նշենք, որ բնակարանի մակերեսով պայմանավորված հաշվառվողների քանակի սահմանափակում սահմանված չէ։
Այս ամենը պարզելու և ստուգելու նպատակով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները իրականացնում են ստուգումներ։
Միևնույն ժամանակ, նրանք նաև իրազեկում են քաղաքացիներին՝
- ինչպես է իրականացվում հաշվառումը և հաշվառումից հանելը
- ինչ քայլեր պետք է անել խնդիրների դեպքում
- և ինչու է կարևոր ժամանակին փոխանակել ժամկետանց անձը հաստատող փաստաթղթերը»,- գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը