Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը

Ucom-ի աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ Վաղարշապատում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը, որը կազմակերպվում է «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից։ 

Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում անցկացվող ֆորումին մասնակցում էին ավելի քան 800 պատանիներ և երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև ավագ սերնդի փորձառու մասնագետներ, հաջողակ գործարարներ և մտավորականներ։ 

Ֆորումն անցկացվում է «շրջված» ֆորմատով, որտեղ ավագներն են լսում երիտասարդներին։ 8 պատանի խոսնակներ կիսվեցին իրենց յուրահատուկ փորձառություններով և ոգեշնչող պատմություններով՝ «Լինե՞լ, թե՞ չլինել ԱԲ-ին ընկեր», «Ուղեղը որպես ազգային ռեսուրս», «Հայ ռոբոտն օվկիանոսից այն կողմ» և այլ թեմաներով։ Ելույթներին նրանք պատրաստվել էին մեկ ամիս՝ պրոֆեսիոնալ մենթորների հետ, որոնց թվում էր նաև Ucom Ակադեմիայի ղեկավարը։ 

«Ucom-ում մենք կարևորում ենք երիտասարդների ներուժի բացահայտումը և մարզերում տեխնոլոգիական կրթության հնարավորությունների ընդլայնումը։ «ԴեմԱռԴեմ» ֆորումը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են պատանիները ոչ միայն լսել, այլև ոգեշնչել ավագ սերնդին։ Մենք ուրախ ենք, որ աջակցում ենք այս նախաձեռնությանը, քանի որ ներդրումը սերունդների միջև կառուցողական երկխոսության մեջ՝ ամենակարևոր ներդրումներից մեկն է մեր երկրի զարգացման համար», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Ֆորումի տարածքում գործում էր նաև Ucom-ի տաղավարը, որտեղ երիտասարդները խաղացին թեմատիկ ինտելեկտուալ խաղեր, լուսանկարվեցին AI ֆոտոխցիկով և ծանոթացան ընկերության գործունեությանը և Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին։

«Արդեն երրորդ անգամն է՝ «ԴեմԱռԴեմ»-ն ապացուցում է, թե որքան մեծ ներուժ կա մարզերում ապրող պատանիների մեջ, երբ նրանց պարզապես վստահում ես ու հարթակ տրամադրում։ Ucom-ի նման գործընկերների շնորհիվ այս ձայնն ավելի լսելի է դառնում ու իրական կապ ստեղծում սերունդների միջև։ Բայց մեր աշխատանքը միայն ֆորումով չի ավարտվում. ՄԵՄ ՀԿ-ն ողջ տարին մարզերում է՝ երեխաների կողքին։ Տարվա ընթացքում կազմակերպում ենք կրթական ճամբարներ ու երկու սերունդների ներգրավվածությամբ միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերում», - ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։ 

Ֆորումի ընթացքում գործում էր պատանիների կողմից ստեղծված և կառավարվող նախագծերի ցուցադրությունը, անցկացվեց պանելային քննարկում՝ «Երեխայի զարգացում և ապագա. ո՞րն է մեր դերը» թեմայով, կազմակերպվեցին մրցույթներ ու անակնկալներ։ 

Միջոցառման վերջում Ucom-ի կողմից նվերներ ու մրցանակներ հանձնվեցին ինտելեկտուալ խաղի հաղթողներին և ֆորումի խոսնակներին։ Ֆորումն ամփոփվեց Թմբաթա խմբի համերգով։

Ucom-ը Հայաստանում №1 օպերատորն է՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence®-ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա)։ Ընկերությունը առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն իր նպատակն է համարում ստեղծել կիրթ, հայրենասեր և ամուր արժեհամակարգով առաջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։ Այս պահին համայնքում ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև ավելի քան 120 փորձառու մենթորներ Հայաստանից և Սփյուռքից։