Արցախցի մեր հայրենակիցները որևէ բան պարտք չեն հայաստանցիներին, ինչպես մարդու մարմնի որևէ մաս պարտք չէ մեկ այլ մասի, որևէ օրգան՝ պարտք չէ մեկ այլ օրգանի․ Հակոբ Բադալյան
Արցախցի մեր հայրենակիցները որևէ բան պարտք չեն հայաստանցիներին, ինչպես մարդու մարմնի որևէ մաս պարտք չէ մեկ այլ մասի, որևէ օրգան՝ պարտք չէ մեկ այլ օրգանի:
Գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Այս տարիների ընթացքում ամենաեղկելի ու միաժամանակ վտանգավոր երեւույթներից մեկն այն մտայնությունն է, որ ձևավորվել է մի ստվար շրջանակում՝ թե արցախցիները բան են պարտք հայաստանցիներին:
Այս մտայնությունը եղել է վաղուց, թերեւս միշտ, բայց նաեւ շատ հստակ է, որ հետևողականորեն սնուցվել, հունցվել, գեներացվել է 2022-ից հետո՝ շատ հստակ քաղաքական նպատակներով, ընդհուպ պետական մակարդակով, միաժամանակ շատ նուրբ տեխնոլոգիաներով՝ կրակը տալ, հետո «ներողություն» խնդրել, թեև «հրդեհը» շարունակվում է տարածվել:
Արցախցի մեր հայրենակիցները որեւէ բան պարտք չեն հայաստանցիներին, ինչպես մարդու մարմնի որեւէ մաս պարտք չէ մեկ այլ մասի, որեւէ օրգան՝ պարտք չէ մեկ այլ օրգանի: Հայաստանն ու Արցախը եղել են անվտանգության մեկ ճարտարապետություն, ընդ որում այդ բառի՝ բոլորովին ոչ միայն պաշտպանական-ռազմական իմաստով, այլ տնտեսական, քաղաքական, քաղաքակրթական, հոգեւոր-արժեքային:
Այդ օրգանիզմը ունեցե՞լ է «իդեալական առողջություն»: Իհարկե ոչ: Բայց, ո՞րը պետք է լիներ Հայաստանում որեւէ բեկումնային, շրջադարձային փոփոխության իմաստ ու նպատակ՝ բերել անդամհատմա՞ն, թե՞ առավելագույնն անել օրգանիզմը առողջացնելու համար: Իսկ անդամհատումը լոկ ֆիզիկական կոորուստը չէ: «Անդամհատման» պրոցեսը շարունակվում է մտավոր-հոգեբանական մակարդակում, ու դրա ցավալիոորեն վառ դրսեւորումներից մեկը հենց այն մտայնության սնուցումն է, թե արցախցիները ինչ որ բան են պարտք հայաստանցիներին:
Եվ որեւէ կերպ կասկած իսկ չունենաք, որ այդ սնուցման համակարգի «ինժեներները»՝ հաջողության պատմություն ունենալու դեպքում, նույն անամոթ համառությամբ պատրաստ կլինեն ըստ կոնյուկտուրային անհրաժեշտության ասել նույնը «սյունեցիների» եւ «հայաստանցիների», «շիրակցիների» ու «հայաստանցիների», տո անգամ՝ «հայաստանցիների» ու «երեւանցիների» մասով»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան