Ադրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ
Մինչ Փաշինյանի իշխանությունը պարտադրում է Հայաստանի քաղաքացիներին մոռանալ արցախյան հարցը, ամեն կերպ առաջ տանում ադրբեջանական նարատիվները՝ շրջանառությունից և պատմությունից փորձելով հեռացնել Ադրբեջանի վայրագությունների մասին տեղեկությունները, ադրբեջանցիները չեն հանգստանում, շարունակում են հայկական կողմին մեղադրել ընդհուպ 100 տարի առաջ տեղի ունեցած իբր ադրբեջանցիների ցեղասպանության մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցները մարտի 31-ը հռչակել են ադրբեջանցիների ցեղասպանության օր, որը կատարվել է իբր հայ դաշնակցականների և հայ բոլշևիկների ձեռամբ՝ մեղադրանք ուղղելով բոլշևիկյան իշխանությանը, Ստեփան Շահումյանի դեմ, հայտարարում են, թե իբր 20 հազարից ավելի ադրբեջանցիներ են սպանվել։ Ընդ որում, այս մասին հայտարարություններ են տարածել թե՛ Ադրբեջանի արտգործնախարարությունը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մեհրիբան Ալիևան, այլ պետական գերատեսչություններ։ Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան էլ միջազգային հանրությունից պահանջել է 1918 թ. իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։
Ըստ էության, Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն հայ ժողովրդին և Հայաստանը ներկայացնել որպես ցեղասպան հանցագործ պետություն, Հայաստանի գործող իշխանություններն էլ ադրբեջանական այս կեղծիքներին պատասխանելու փոխարեն փորձում են ընդհանրապես սպասարկել ադրբեջանական շահերը՝ նույնիսկ հեռացնելով Ցեղասպանության թանգարանի տնօրենին, ով ընդամենը հանդգնել էր ամերիկյան աղբյուրների վերաբերյալ գիրք նվիրել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Այս ամենը վկայում է, որ գործ ունենք Ադրբեջանի կամակատար իշխանության հետ, ով պատրաստ է սպասարկել Բաքվի, բայց ոչ Հայաստանի շահերը։ Օր առաջ հարկավոր է ազատել փաշինյանական իշխանությունից, հակառակ պարագայում՝ անդառնալի հետևանքներ են լինելու մեր երկրի համար։
Անի Մուրադյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը