Իրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում
Իրանի դեմ պատերազմը հզոր խթան է դարձել «կանաչ» տեխնոլոգիաների զարգացման համար. Եվրոպան շտապողաբար փնտրում է նավթի և գազի պակաս ռիսկային փոխարինողներ։ «Կանաչ» էներգետիկայի օգտին փաստարկներն այսօր ավելի համոզիչ տեսք ունեն, քան երբևէ, քանի որ Իրանի դեմ շարունակվող պատերազմն ակնառու կերպով ցուցադրում է հանածո վառելիքից կախվածության մասշտաբային ռիսկերը։ Քանի որ էներգակիրների գների աճը սպառնում է հարվածել առանց այդ էլ դժվարությունների մեջ գտնվող եվրոպացիներին, մի շարք երկրներում նկատելի է զգալի շրջադարձ դեպի «կանաչ» տեխնոլոգիաներ։
Մեծ Բրիտանիան, որը պատմականորեն նման լուծումների ներդրման հարցում վատագույններից մեկն էր Եվրոպայում, մարտի առաջին երեք շաբաթվա ընթացքում արձանագրել է ջերմային պոմպերի վաճառքի 51% աճ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Octopus Energy էներգետիկ ընկերությունը։
Արևային վահանակների վաճառքներն աճել են 54%-ով. տնատերերն «ավելացնում են համակարգերի հզորությունը»՝ սովորական 10 վահանակի փոխարեն տեղադրելով 12-ը։ «Մենք մասշտաբային բեկում ենք տեսնում. մարդիկ դադարում են միայն հարցուփորձ անել և սկսում են գործել։ Բրիտանական ընտանիքներին հոգնեցրել է հանածո վառելիքի համաշխարհային գների պատանդը լինելը», — ասում է Octopus Energy-ի ներկայացուցիչ Ռեբեկա Դիբբ-Սիմկինը։
Գերմանական վերականգնվող էներգետիկայի ոլորտի Enpal BV ընկերությունը Bloomberg-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր արևային վահանակների և ջերմային պոմպերի տեղադրման հարցումները աճել են մոտ 30%-ով։ Մամուլը հայտնել է արևային էներգետիկայի նկատմամբ հետաքրքրության գրեթե կրկնակի աճի մասին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...