Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան

Իսկապես զարմացած եմ․ Վարդևանյանը՝ Ղումաշյանի ձերբակալության մասին

Այս պահի դրությամբ տեղեկությունն այն է, որ ձերբակալում է տեղի ունեցել։ Այս մասին լրգրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի ձերբակալությանը։

«Զարմանալի է, իսկապես, որովհետև հիմնականում քննչական մարմինները որոշ հանգամանքներ կարծես միշտ հաշվի առնում էին, առավել ևս տվյալ դեպքում, թե կնոջ հանգամանքը, թե նորածին երեխայի հանգամանքը, այս ամենը պետք է նշանակություն ունենային նախքան նման ինտենսիվ հարկադրանքի միջոցին դիմելը։ Այստեղ ողջամտություն, իսկապես, որևէ կերպ չեմ տեսնում։ Կոնկրետ  մեղադրանքը թե  ինչի վերաբերյալ է՝ կարծում եմ քիչ հետո կունենամ հնարավորություն արդեն մուտք գործելու Հակակոռուպցիոն կոմիտե և տվյալները կստանամ»,- ասաց Վարդևանյանը։

Հարցին ,թե արդյոք սպասելի էր բարեգործական արգելքի մասին որոշումը, Վարդևանյանն ասաց․

«Քանի որ որոշ իշխանական ԶԼՄ-ներ հենց այդ պահին հայտարարություն տարածել էին, և դրան որևէ գործողություն չէր հաջորդել, առավել քան ողջամիտ էր ենթադրելը, որ չէր կարող նման բան լինել, որովհետև վստահ եմ նաև քրեական գործերով լուսաբանում իրականացնող մեր գործընկերները կհաստատեն, նման դեպքերում, այսպես ասած, տաք հետքերով են գործում, հրատապ են գործում, հակառակ պարագայում ողջամիտ չէ էս ամենը։ Հենց դրա համար նաև իսկապես զարմացած»։

Ըստ նրա տրամաբանական կլիներ՝ այս ամենը որակել զուտ քաղաքական, ռեպրեսիա, քաղաքական գործունեություն։

«Ռեպրեսիան միանշանակ է այն իմաստով, որ եթե նույնիսկ քրեական վարույթ են հարուցել, որի պայմանական առիթը կամ հիմքը ունենա, այդ դեպքում ինչի՞ համար են ձերբակալումը կիրառում, այսինքն՝ ինչի՞ համար նման ինտենսիվ միջամտություն ենթադրող վարութային գործողության հարկադրանքի միջոցի տրամաբանությունը իրացնել։ Սա է ամբողջ հարցը»,- ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ՝ Հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից մեկին՝ Գոհար Ղումաշյանին։

Sputnik–ի տեղեկություններով՝ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։