Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան
Փակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»
Քաղաքականություն

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ

Սիրելի՛ մարտական ընկերներ,

հարգելի՛ ռազմական հետախույզներ

  Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հետախույզի օրվա առթիվ։

  Ռազմական հետախուզությունը Զինված ուժերի աչքերն ու ականջներն են, պետության ազգային անվտանգության կարևորագույն հիմնասյուներից մեկը։ Ձեր աշխատանքի արհեստավարժությունից, օպերատիվությունից և ճշգրտությունից մեծապես կախված են կարևորագույն որոշումների կայացումը, մարտական խնդիրների կատարման հաջողությունը և, ամենակարևորը, մեր զինծառայողների կյանքը։

  Ինձ համար այս տոնն առանձնահատուկ նշանակություն ունի։ Իմ կյանքի ավելի քան տասը տարին անքակտելիորեն կապված է եղել ռազմական հետախուզության հետ, և ես պատիվ եմ ունեցել ղեկավարելու Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետախուզության վարչությունը։ Դրանք լարված ծառայության, դժվարին փորձությունների, պատասխանատու որոշումների և մարտական աշխատանքի տարիներ էին։ Այդ ընթացքում իմ կողքին ծառայել են մարդիկ, որոնց համար զինվորական պարտքը, պատիվը, արհեստավարժությունն ու Հայրենիքին նվիրվածությունը միշտ վեր են եղել ամեն ինչից։

  Առանձնահատուկ ջերմությամբ և հպարտությամբ եմ հիշում բոլոր նրանց, ում հետ անցել եմ այդ ճանապարհը, ովքեր արժանապատվորեն կատարել են իրենց առջև դրված խնդիրները ամենաբարդ ժամանակահատվածներում, այդ թվում՝ 2016 և 2020 թվականների մարտական գործողությունների ընթացքում։ Ես հպարտանում եմ Ձեզանից յուրաքանչյուրով և շնորհակալ եմ ճակատագրին՝ նման մարդկանց կողքին ծառայելու հնարավորության համար։

  Այսօր ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր ռազմական հետախույզներին, ովքեր շարունակում են իրենց դժվարին ծառայությունը, մարտական հերթապահություն իրականացնում, ծառայություն են կատարում առաջնագծում և ամեն օր իրենց ներդրումն ունենում մեր երկրի անվտանգության ապահովման գործում։ Ձեր աշխատանքի հիմքում ոչ միայն արհեստավարժությունն ու պատասխանատվությունն են, այլև քաջությունը, տոկունությունը, անձնազոհությունն ու առաջադրված խնդիրը կատարելու համար սեփական կյանքը վտանգելու պատրաստակամությունը։

  Առանձնահատուկ խոսքեր՝ նրանց մասին, ովքեր հանուն Հայրենիքի պաշտպանության իրենց ամենաթանկը՝ կյանքն են զոհել։ Հավերժ փառք և խոնարհում զոհված ռազմական հետախույզներին։ Նրանց անունները, սխրանքներն ու զինվորական պարտքին նվիրվածությունը հավերժ կմնան մեր հիշողության մեջ։ Մենք պարտավոր ենք հիշել նրանցից յուրաքանչյուրին։

  Սիրելի՛ ընկերներ, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ ու կորով, անսասան կամք, ծառայակիցների վստահությունն ու աջակցությունը և հաջողություններ Ձեր պատասխանատու ծառայության մեջ։ Թող Աստված պահապան լինի Ձեզ, թող Ձեր հարազատներն ու մտերիմները միշտ անհամբերությամբ սպասեն Ձեր վերադարձին, և թող խաղաղություն տիրի մեր Հայրենիքում՝ Հայաստանում։  
  Շնորհավո՛ր տոնդ՝ հետախույզ։
  Պատիվ ու փառք բոլոր ռազմական հետախույզներին։ Հավերժ հիշատակ նրանց, ովքեր չվերադարձան մարտական առաջադրանքից։
 
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան