Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ucom-ը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) համագործակցության հուշագիր են ստորագրել՝ միավորելով ջանքերը կրթության և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդման, մասնագիտական հմտությունների զարգացման և գործատուների մրցունակության բարձրացման ուղղությամբ։
Հուշագիրը ստորագրեցին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։
Համագործակցության առանցքային ուղղություններից է աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացումը։ Կողմերը նախատեսում են աջակցել ուսանողների գործնական հմտությունների ձևավորմանը, մասնագիտական պրակտիկայի հնարավորությունների ընդլայնմանը և գործատուների ու կրթական հաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանը։ Նախատեսվում է նաև համատեղ նախաձեռնությունների իրականացում՝ ուղղված երիտասարդների թվային հմտությունների զարգացմանը, մասնագիտական կողմնորոշմանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողությունների ձևավորմանը։
«Ucom-ում մեզ համար կարևոր է, որ տեխնոլոգիական զարգացումը զուգորդվի մասնագիտական կարողությունների զարգացմամբ։ Այսօր աշխատաշուկան արագ փոխվում է, և երիտասարդներին անհրաժեշտ են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական հմտություններ ու իրական աշխատանքային միջավայրի հետ շփվելու հնարավորություններ։ Այս համագործակցությամբ ցանկանում ենք նպաստել կրթության և բիզնեսի միջև կապի ամրապնդմանը՝ միաժամանակ մեր տեխնոլոգիական փորձն ու հնարավորություններն ուղղելով գործատուների իրական կարիքներին համապատասխան լուծումների զարգացմանը», - նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Համագործակցությունը ներառում է նաև փորձի փոխանակում, համատեղ սեմինարների և գործարար հանդիպումների կազմակերպում, ինչպես նաև նախաձեռնություններ կանաչ տեխնոլոգիաների կիրառման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։
«Երկկողմ համագործակցությունը փոխադարձ արժեք կստեղծի՝ նպաստելով ինչպես Ucom-ի շահերի ներկայացմանը պետություն–մասնավոր հատված երկխոսության հարթակներում և ոլորտային քննարկումներում, այնպես էլ գործարար համայնքի հետ փոխգործակցությանը՝ հնարավորություն ստեղծելով բացահայտել բիզնեսի կարիքներն ու զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև ընկերության տեխնոլոգիական և թվային լուծումները ներկայացնելու գործարար շրջանակներին», -ասաց ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը։
Ucom-ը և ՀԳՀՄ-ն նախատեսում են զարգացնել «բիզնես–տեխնոլոգիա–կրթություն» համագործակցության նոր ձևաչափեր՝ նպաստելով մարդկային կապիտալի զարգացմանը, նորարարական լուծումների կիրառմանը և բիզնեսի երկարաժամկետ մրցունակության բարձրացմանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ