«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ
Ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի հոբելյանական համերգին, ելույթ ունեցավ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։ Նա առաջին անգամ էր ելույթ ունենում Հայաստանում։ Լանգ Լանգին Հայաստանում հյուրընկալելու առիթը հրաշալի հնարավորություն ընձեռեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուներին և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցներին։
Մասնավորապես՝ նրանք ունեցան բացառիկ և անմոռանալի հնարավորություն՝ ներկա գտնվելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգի փորձին։ Պատանի երաժիշտների համար սա հրաշալի փորձառություն էր։ Նրանք հետևեցին փորձի ընթացքին և վայելեցին աշխարհահռչակ դաշնակահարի ոգեշնչող կատարումները։ Հանդիպման ընթացքում «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցներն անձամբ շփվեցին դաշնակահարի հետ։
Համաձայնեք, որ ոգեշնչող է անմիջական շփումը ստեղծագործական գունեղ ճանապարհ անցած երաժշտի հետ։ Իսկ լուսանկարները կփաստեն հիշարժան օրվա և արժեքավոր տպավորությունների մասին։
Հ․ Գ․ Լուսանկարների հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան