Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ
Ռև Լեբարեդյան
Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը LinkedIn-ի իր էջում անդրադարձել է օրերս Հայաստանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրված 25 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագրին։
Գրառման մեջ նա նշել է, որ ազգային բյուջեն ավելին է, քան պարզապես թվերի շարք․ այն երկրի արժեքների անմիջական արտացոլումն է։
Լեբարեդյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից ԱԲ գերհամակարգչային կարողությունների զարգացմանն ուղղված այս քայլը կարևոր ուղերձ է միջազգային հանրությանը՝ երկրի ինքնավստահության և տեխնոլոգիական առաջընթացի նկատմամբ հավատքի մասին։
«Այս հայտարարությամբ Հայաստանը աշխարհին ասում է, որ մենք հավատում ենք ինքներս մեզ։ Մենք հավատում ենք, որ ԱԲ գերհամակարգչային հնարավորություններին հասանելիության դեպքում մեր հետազոտողները, նորարարները, հիմնադիրները և քաղաքացիները կունենան այն գործիքները, որոնք անհրաժեշտ են համաշխարհային հարթակում մրցելու և Հայաստանը դարձնելու համաշխարհային մակարդակի ԱԲ ոլորտում։ Մեծ շնորհակալություն Մխիթար Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ այս նախաձեռնությունը Firebird AI-ի հետ կյանքի կոչելու համար։ Սա միայն սկիզբն է»,- նշված է գրառման մեջ։
Գրառումը՝ այստեղ




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան