«Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան է
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ամփոփելով Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքները, հանդես է եկել տարածաշրջանային կոմունիկացիաների և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ կարևոր հայտարարություններով։ Նախարարն ընդգծել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կենսական նշանակություն ունի Թուրքիայի համար՝ որպես տրանսպորտային և տնտեսական առանցքային երթուղի։
«Տարածաշրջանի կապերն ուժեղացնելու տեսանկյունից Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանցքը» շատ կարևոր է։ Այդ հարցով ԵՄ-ի հետ սերտ կապերի մեջ ենք։ Հենց խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, տարածաշրջանում մեծ ու դրական զարգացում կլինի»,- ասել է Ֆիդանը։ Ըստ Ֆիդանի՝ Անկարան մեծ հույսեր ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում։ Նա նշել է, որ տարածաշրջանում կայունության հաստատումը ուղիղ ճանապարհ է դեպի տնտեսական բարգավաճում, ինչից հավասարապես կշահեն թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան և թե՛ Հայաստանը։ Թուրքիայի ԱԳ նախարարի այս հայտարարությունը վկայում է, որ «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան է, ընդ որում, նա ևս զերծ է մնում «Թրամփի ուղի» անվանելուց՝ ուղին կոչելով «Զանգեզուրի միջանցք»։
Այս ֆոնին ուշագրավ է Financial Times-ի հրապարակումը, թե Թուրքիան ընդլայնում է «Միջին միջանցքը»՝ այն ներկայացնելով որպես Հորմուզի նեղուցի այլընտրանք։ «Անկարան հույս ունի, որ Հայաստանի հետ սահմանի բացումից հետո այդ ճանապարհը կարող է դառնալ համաշխարհային առևտրային հանգույցի մաս»։ «Թուրքիան «կայունության կղզի» է դառնում՝ դիտարկվելով որպես էներգետիկ մատակարարումների փոխադրման անվտանգ երթուղի»,- անցած ամիս հայտարարել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Միջին միջանցքով» նախատեսվում է Չինաստանը կապել Եվրոպայի հետ Կովկասի և Թուրքիայի միջոցով՝ ցամաքային ճանապարհով։ «Եվրոպա-Ասիա առևտուրը տարեկան կազմում է մոտ 3 տրիլիոն դոլար, և դրա 90 տոկոսն իրականացվում է ծովային ճանապարհով»,- ասել է Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով այժմ ներգրավված է թուրքական առևտրային ուղիների առաջխաղացման ծրագրերում։
Ըստ նրա՝ ծովային ամենակարճ ճանապարհորդությունը տևում է մոտ 40 օր, մինչդեռ «Միջին միջանցքը»՝ ցամաքային ճանապարհը, որը Չինաստանը կապում է Եվրոպային՝ Կովկասի և Թուրքիայի միջոցով, կարող է տևել 12-15 օր։ Եվրոպացի պաշտոնյաները ոգևորությամբ են արձագանքում։ ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը այս տարի Թուրքիան որակեց որպես «կարևոր գործընկեր», իսկ «Միջին միջանցքի» ընդլայնման առաջարկը համարեց «խաղի կանոնները փոխող» նախագիծ»,- նշում է Financial Times-ը։ Ինչպես նկատեցիք, ՀՀ-ի և նրա շահերի մասին ոչինչ չկար։
Մոնիկա Կիրակոսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ