Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջովՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ին

Իդրամն ու IDBank-ը կրկին գործատուների ամենամյա փառատոնին՝ Career City Fest-ին էին։ Ապրիլի 18-ին և 19-ին ընկերություններն իրենց միասնական, ինտերակտիվ ու յուրահատուկ տաղավարով դիմավորում էին ազատ հաստիքներով հետաքրքրվող այցելուներին։

Իդրամի և IDBank-ի թիմերը ներկայացրին ընկերությունների ազատ հաստիքները, որոնք բազմազան էին ինչպես մասնագիտական ոլորտների և ուղղությունների, այնպես էլ պահանջվող որակների տեսանկյունից․ անգամ սկսնակ մասնագետներն ու ուսանողները միշտ հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու ընկերություններում։

Իդրամի ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ թիմում միշտ սպասված են ինչպես երկարամյա փորձ ունեցող մասնագետները, այնպես էլ թվային զարգացման հեռանկարներով հետաքրքրված ուսանողներն ու սկսնակները․ «Մենք միշտ շեշտում ենք, որ ցանկացած հաջողված գաղափարի և բիզնեսի առաջին հիմնասյունը մարդիկ են։ Այսօր էլ փառատոնի շրջանակում ներկայացնում ենք մեր արժեքները, նվիրումը թիմին, և թե որքան ենք կարևորում առաջին հերթին աշխատակիցների՝ մասնագիտական մեծ բարձունքների հասնելն ու նրանց զարգացումը», - ասաց Աստղիկ Զիլֆիմյանը։

IDBank-ի մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Սոնա Մանուչարյանն էլ շեշտեց, որ  աշխատակիցների շարունակական ուսուցումն ու զարգացումը IDBank-ի ռազմավարական ուղղություններից մեկն է․ «Այստեղ աշխատակիցներն ունեն բոլոր հնարավորությունները մշտապես նոր գիտելիքներ ստանալու և մասնագիտական աճի նոր հնարավորություններն օգտագործելու համար ինչպես Բանկի ներսում, այնպես էլ Բանկից դուրս։ Եվ արդեն 5 տարի մենք պարբերաբար մեկնարկում ենք IDream ծրագիրը ուսանողների համար, որի շրջանակում երիտասարդները թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ են ձեռք բերում բանկային ոլորտի վերաբերյալ և նրանցից շատերը համալրում են մեր թիմի կազմը։ Ուսանողները նաև վճարվում են ուսուցման ընթացքում։ Ուրախ ենք լինել ժամանակակից, զարգացող և նորարար գաղափարների համար ապահով տարածք ստեղծող գործատուներից մեկը մեր երիտասարդների համար», - ասաց Սոնա Մանուչարյանը։

Career City Fest-ի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ընկերությունները ցուցադրում են իրենց արժեքները, թիմը և արտադրանքը, ձևավորում աշխատաշուկայի միտումները և սահմանում գործատուի բրենդի չափանիշներ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ