Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ»

Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ»․ սա հստակ նպատակադրված քաղաքականություն է՝ վերացնելու հայկական ներկայության բոլոր տեսանելի հետքերը։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերումը այդ ծրագրի հերթական, բայց ոչ պատահական դրվագն է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տաճարի ավերումը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ևս մեկ անգամ բացահայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու նրա իրական դիմագիծը։

Խոսքը կառույցի մասին է, որի գոյությունն ու նշանակությունը անհերքելի են։ Այն հիմնադրվել է 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ, օծվել՝ 2019 թվականի ապրիլի 7-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, և կարճ ժամանակում դարձել Ստեփանակերտի հոգևոր կյանքի կարևոր կենտրոններից մեկը։ Ճարտարապետ Գագիկ Երանոսյանի նախագծած եկեղեցին իր ծավալներով և կառուցվածքով ևս ընդգծում էր իր նշանակությունը՝ 35 մետր բարձրություն, զանգակատուն՝ 24 մետր, համալիր ներքին կառուցվածք։ Այսինքն՝ խոսքը ոչ թե մոռացված կամ երկրորդական օբյեկտի, այլ գիտակցված կերպով թիրախավորված սրբավայրի մասին է։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ավերումից առաջ ադրբեջանական սոցցանցերում բացահայտորեն տարածվում էին կոչեր՝ քանդելու եկեղեցին։ Սա նշանակում է, որ տեղի ունեցածը ոչ միայն կանխատեսելի էր, այլև հանրային հարթակում նախապատրաստված։ Երբ նման կոչերը մնում են անպատիժ և վերածվում են գործողության, դա արդեն վկայում է ոչ թե առանձին խմբերի, այլ համակարգի խնդիրի մասին, որտեղ ատելությունը դառնում է գործիք։

Նույն տրամաբանությունն է գործել նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու դեպքում, որի ոչնչացման մասին տեղեկությունները հրապարակվել էին օրեր առաջ։ Երբ նման դեպքերը կրկնվում են կարճ ժամանակահատվածում, այլևս անհնար է խոսել պատահականության մասին․ սա հետևողական գիծ է՝ ուղղված մշակութային հիշողության ջնջմանը։

Ամենաողբերգականն այն է, որ ոչնչացվում են ոչ միայն քարերն ու պատերը, այլ դրանցում կուտակված հիշողությունը, հավատը, համայնքային կյանքը։ Եվ եթե միջազգային հանրությունը շարունակի սահմանափակվել ընդամենը արձանագրումներով, ապա այս գործընթացը կխորանա՝ վերածվելով լռությամբ թույլատրված մշակութային ոչնչացման։

Ստեփանակերտի այս եկեղեցու ճակատագիրը պարզապես մեկ հուշարձանի պատմություն չէ․ դա փորձ է վերաձևակերպելու իրականությունը՝ ջնջելով անցյալը։ Իսկ նման փորձերը, եթե չեն արժանանում համարժեք հակազդեցության, սովորաբար կրկնվում են։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի նախագծային և շինարարական փուլերի լուսանկարները՝ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի արխիվից։