«Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով
Հայաստանյան արևմտամետները խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն առանձին ցուցակներով և կուսակցություններով, նրանց այդպես էլ չհաջողվեց հարթել հակասությունները և մեկ միասնական ցուցակ ներկայացնել։ Նախօրեին համագումար էր հրավիրել Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետությունը», հաստատել ընտրական ցուցակի առաջին 30 համարները։ Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, նրան հաջորդում են Անահիտ Ադամյանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։
Ցուցակի 14-րդ համարը Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն է, որը հանրությանն առավել հայտնի դարձավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ծեծկռտուքում իր դերակատարությամբ։ Դրանից մեկ օր առաջ էլ «Հանուն հանրապետության» կուսակցությունն էր համագումար հրավիրել, իր ցուցակը հաստատել՝ Արման Բաբաջանյան, Ռուբեն Մեհրաբյան, Լուսինե Զեյնալյան եռյակով։ Եթե Բաբաջանյանն իր ցուցակում ընդգրկել է տարբեր հայտնի արևմտամետ գործիչների, ապա Զավենիչի ցուցակը տարակուսելի է նույնիսկ սեփական կուսակիցների համար։
Այնտեղ նախկին ԲՀԿ-ականների, հանրապետականների կարելի է հանդիպել, որոնք մինչ վերջերս հակաիշխանական ակցիաների ակտիվ մասնակիցներ էին։ «Եվրաքվե» դաշինքի մեկ այլ ակտիվ անդամ էլ՝ Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ընտրություններին չի մասնակցի։ «Բոլորին դեմ եմ» կուսակցության հետ նրա համագործակցությունն էլ խափանվել է անձնական ամբիցիաների պատճառով։ Մեր տեղեկություններով, արևմտամետների ճամբարում այս խառնաշփոթը բացառապես անձնական հավակնությունների հետևանք է։
Ընդ որում, Բաբաջանյանն ու Սարգսյանն իրար են մեղադրում դաշինքը փլուզելու մեջ։ Խոստովանում են, որ նույնիսկ եվրոպական կառույցների լուրջ աջակցությամբ իրենց չի հաջողվելու հատել անցողիկ շեմը և հայտնվել խորհրդարանում։ Արդյունքում, Փաշինյանը կարող է զրկվել կարևոր դաշնակիցներից։ Իսկ դա բխում է ընդդիմության շահերից, եթե կարողանան օգտագործել այս հանգամանքը։
Աննա Մարգարյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան