Մեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով. Մ. Սողոմոնյան
Այո', սիրելինե՛ր, ճիշտ է, մեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով։ Ո՞րն է առավել կարևոր՝ այն եկեղեցի՞ն, որը կառուցվել և օծվել է այն կաթողիկոսի կողմից, ով հանդգնել է պահանջել մեր մեծն վարչապետի հրաժարականը, այն եկեղեցի՞ն, որը մեր հայրենիքում չէ, քանի որ հայրենիքը պետությունն է, իսկ պետությունը 29.743 քառ.կմ տարածքն է, թե՞, ի վերջո, բենզինը, որ էժան է, իսկ մեկ բաք ադրբեջանական բենզին լցնելով՝ կարելի է տնտեսել այնքան գումար, որով հնարավոր կլինի ուտել մեկ շաուրմա։ Պետք է ռեալիստ լինել։
Կրթվենք և ուտենք։
Հ.Գ. նկարում մի խումբ պատահական մարդիկ են, պատերազմասեր ռևանշիստներ, ովքեր 2021-ի դեկտեմբերին լուսանկարվեցին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցում մատուցված պատարագից հետո՝ ի նշան կյանքի և հույսի։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան