Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Սամվել Կարապետյան. «Շատ շուտով «Ուժեղ Հայաստանը» մեծ պատասխանատվություն կստանձնի Հայաստանի թռիչքային զարգացումն ապահովելու համար»

«Շատ շուտով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մեծ պատասխանատվություն կստանձնի. այն կապահովի երկրի թռիչքային զարգացումը։ Այս մասին իր համախոհների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նախքան երկրի զարգացման կուսակցական պլանը ներկայացնելը, Կարապետյանը կոչ արեց արձանագրել, թե ինչ են ժառանգում գործող անտաղանդ իշխանությունից։ Մասնավորապես՝ կորսված երկրորդ հայրենիքը, Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքները, արյունալի պատերազմի հետևանքով մի քանի անգամ ընդլայնված «Եռաբլուր» զինվորական պանթեոնը, դաշնակիցների հետ շանտաժի լեզվով բանակցելու արդյունքում վերջիններիս վստահության կորուստը, Հայաստանի վերածումը աշխարհաքաղաքական բախումների կենտրոնի և Բաքվում հայ ռազմագերիների առկայությունը։

«Բացի այդ, ամբողջությամբ քայքայված է մեր տնտեսությունը. 21% աղքատություն, 15 միլիարդ դոլարի շեմին մոտեցող պետական պարտք, Հայաստանի տնտեսական ոլորտում հայկական սփյուռքի ներուժի ոչնչացում և իրավապահ մարմինների բռնությունների պատճառով ներքին ներդրողների անտարբերություն»,- հավելել է կուսակցության առաջնորդը»։

Այնուհետև Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ են մտադիր անել իշխանության գալու դեպքում՝ թռիչքային զարգացումն ապահովելու համար։ Նրա խոսքով՝ առաջին հերթին մտադիր են ձևավորել համախմբված ու ուժեղ հասարակություն, վերականգնել Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դերն ու տեղը, հայ մարդու կյանքում առաջնահերթ դարձնել արդարությունը, իրավահավասարությունը և մարդասիրությունը։ «Եվ ինչպես խոստացել էինք, մենք կունենանք երաշխավորված իրական խաղաղություն»,- հավելել է կուսակցության առաջնորդը։

Իր հերթին «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը քայլ առ քայլ ներկայացրեց, թե ինչպես է իրենց քաղաքական ուժը մտադիր ապահովել երկրի տնտեսության թռիչքային զարգացումը։ Մասնավորապես, նա ներկայացրեց այն ծրագրերը, որոնք մտադիր են իրականացնել մոտ ժամանակներս։ «Խորհրդարանական ընտրություններից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, Հայաստանի Ազգային ժողովում կառաջարկվի օրենսդրական նախաձեռնություն, որով փոքր բիզնեսը կազատվի շրջանառության հարկից։ Դա 5 տարվա ընթացքում կապահովի 50,000 նոր աշխատատեղ։ Ընդհանուր առմամբ, մենք մտադիր ենք ստեղծել 300,000 նոր աշխատատեղ, այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր երկրի դռները բացել 300,000 ադրբեջանցիների առաջ»,- նշել է կուսակցության վարչության անդամը։

Միջին և խոշոր բիզնեսի համար, ինչպես շարունակել է Նարեկ Կարապետյանը, մտադիր են ապահովել այնպիսի տնտեսական պայմաններ, որոնցով Հայաստանը կդառնա ամենամրցունակը տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ։ «Օրինակ՝ միջին բիզնեսի համար այդ նպատակով կստեղծվեն Հայաստանում լոկալիզացման և հայկական արտադրանքի զարգացման ծրագրեր, որպեսզի մեր երկիրը զբաղվի ոչ թե ներմուծմամբ, այլ արտադրի տեղում։ Հայաստանի վերաինդուստրիալացման համար մեզ անհրաժեշտ են նաև խոշոր օտարերկրյա ներդրումներ, որոնք մենք մտադիր ենք ապահովել շատ կարճ ժամանակում»,- հայտարարել է վարչության անդամը։

Եզրափակելով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայտնել է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում մտադիր են ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացման նոր ծրագրեր, որոնք, Կարապետյանի կարծիքով, հեղափոխական կլինեն երկրի կյանքում։

Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։