Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը

Ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցած ավանդական ջահերով երթը, նվիրված Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, այս տարի առանձնացավ ոչ միայն իր մասշտաբով, այլև ներքաղաքական հստակ ենթատեքստով։ «Պայքարը շարունակվում է» կարգախոսով անցկացված միջոցառումը կրկին համախմբեց տասնյակ հազարավոր քաղաքացիների՝ Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ ձգվող երթուղում՝ վերածելով հիշատակի քայլերթը նաև քաղաքական դիրքորոշման արտահայտման հարթակի։

Ամենամյա երթը կազմակերպում են ՀՅԴ երիտասարդական կառույցները, սակայն այն վաղուց դուրս է զուտ կուսակցական նախաձեռնության շրջանակներից՝ ընդգրկելով տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հասարակական ակտիվիստների և սփյուռքի մեր հայրենակիցների։ Այս տարի ևս երթը ուղեկցվեց խորհրդանշական արարողությամբ՝ թուրքական դրոշի այրմամբ։ Հատկանշական է, որ ադրբեջանական դրոշը չայրվեց, ինչը Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բացատրեց միջոցառման թեմատիկ ուղղվածությամբ՝ ընդգծելով, որ առաջնահերթությունը կապված է հենց Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության հիշատակի հետ։

Ջահերով երթը, որն ավարտվեց Ծիծեռնակաբերդում ծաղիկների խոնարհմամբ, այս տարի առանձնացավ մասնակցության աննախադեպ ծավալով։ Մարդիկ բառացիորեն լցրել էին հուշահամալիրի տարածքը՝ վերածելով այն համազգային ցավի ու հիշողության կենդանի խորհրդանիշի։ Սակայն, ինչպես նշում են փորձագետները, այս մեծաթիվ մասնակցությունը պայմանավորված էր ոչ միայն պատմական հիշողության պահպանման մղումով, այլև ներկա քաղաքական իրողություններով։

Փաստ-ի հետ զրույցում միջազգային հարաբերությունների փորձագետ Գրիգոր Բալասանյանը նշեց, որ մարդկանց ակտիվությունը պայմանավորված է մի շարք գործոններով։ Նրա խոսքով՝ հասարակության մի հատվածում ձևավորվել է մտավախություն, որ նման միջոցառումները կարող են ապագայում սահմանափակվել, եթե շարունակվի գործող իշխանության վարած քաղաքականությունը։ «Նախ, մարդիկ վախենում են, որ այսօրվա ջահերով երթը կարող է վերջինը լինել, և սա շատ իրական հեռանկար է, եթե Փաշինյանը մնա իշխանության։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների այսպես կոչված բարելավումը, որն իրականում նշանակում է լիակատար ենթակայություն այս պետություններին, կհանգեցնի ցեղասպանության մասին անհարմար ճշմարտությունը հնարավորինս հեռու թաքցնելու փորձերի։ Իհարկե, Թուրքիայի շահերից չի բխում, որ մարդիկ դուրս գան փողոց և հիշեցնեն այդ սարսափելի ոճրագործության մասին», - նշել է Բալասանյանը։

Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, ջահերով երթը վերածվել է նաև քաղաքական բողոքի յուրատեսակ արտահայտության։ «Նրանք չեն ուզում, որ իշխանության մնա մի մարդ, որը պայքարում է հանրապետության պատմական անցյալի դեմ՝ կրկին հաճոյանալու իր նոր ընկերներին, ովքեր իրականում նրա կառավարիչներն են: Երկու ժամկետից հետո մարդիկ հոգնել են Փաշինյանի խոստումներից և նրա պատերազմից սեփական երկրի՝ եկեղեցու, արցախցի փախստականների, պատմական հիշողության դեմ: Հուշարձան գալով՝ նրանք, ըստ էության, ասում են. «Փաշինյան, հեռացիր»»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Բալասանյանը նաև հիշեցրեց ժողովրդական հայտնի միտքը՝ «Ընկերացիր թուրքերի հետ, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր», շեշտելով, որ պատմական փորձը շարունակում է ձևավորել հասարակական ընկալումները։ Նրա համոզմամբ՝ տարածաշրջանային հարաբերությունները կարող են կառուցվել, սակայն ոչ երբեք պատմական արդարության ու ազգային հիշողության հաշվին։ «Թուրքիան դեռ նույնն է. նա, որը 1915 թվականին իրականացրեց ցեղասպանությունը, նա, որը Օսմանյան կայսրության ժառանգորդն է, որը 20-րդ դարի սկզբին գործում էր «Հայաստանն առանց հայերի» թեզով: Հարաբերությունները նույնիսկ նման հարևանի հետ պետք է կառուցվեն, բայց ոչ մեր անցյալի և պատմական արդարության անտեսման հաշվին»,- Փաստ-ի հետ զրույցում եզրափակել է Բալասանյանը։

Այսպիսով, այս տարվա ջահերով երթը ոչ միայն հիշատակի և հարգանքի տուրք էր անմեղ զոհերի հիշատակին, այլև հասարակական տրամադրությունների հստակ արտացոլում՝ ցույց տալով, որ պատմական հիշողությունն ու ներկա քաղաքական օրակարգը Հայաստանում շարունակում են սերտորեն փոխկապակցված մնալ։