Թուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը
Մինչ փաշինյանակա իշխանությունն իրեն հույս է տալիս, թե խաղաղություն է կառուցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այդ երկրներից հնչած հայտարարությունները փաստում են տարրական այն ճշմարտությունը, որ «թուրքի հետ խաղաղ ապրելն անհնար է»․ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սոցցանցերում անդրադարձել է 1915 թվականի իրադարձություններին՝ ոչ միայն ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը, այլև հայերին մեղադրելով «զանգվածային սպանությունների համար»։
«Մենք ողորմածությամբ հիշում ենք այն անպաշտպան և անմեղ թուրքերին, որոնք անողոք կերպով կոտորվեցին հայերի կողմից 1915 թվականի իրադարձությունների ժամանակ»,- նշված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության X-ի օգտահաշվում։
111 տարի անց պաշտոնական Անկարան չի ընդունում և մերժում է Ցեղասպանության իրողությունը: Շատ ավելի լկտի հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ խստորեն դատապարտելով ապրիլի 23-ին Երևանում կայացած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրումը։ Բաքուն շեշտել է, թե Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնարկեր համապատասխան անվտանգության միջոցառումներ, անհապաղ կանխեր նման արշավը, որը «խորը արմատացած էթնիկ ատելության դրսևորում» է Ադրբեջանը որակել:
ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մեկնարկին այս տարի ևս այրվեց Թուրքիայի դրոշը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը որևէ կերպ չի տարբերում Ադրբեջանի տեսակետից։ Նա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է որակել Երևանում ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։ Նա դատապարտել է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Ու դժվար էլ այս տարի պատասխանեն Ադրբեջանին։ Մինչդեռ, կարող էր հայտարարել, թե Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ժողովրդավար երկիր է, որտեղ յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր դիրքորոշումը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան