Ռուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը
SteelSun գործարանը (RUSNANO խմբի մաս) մեկնարկել է ճկուն բարակ թաղանթային արևային վահանակների արտադրությունը, գրում է sdelanounas.ru–ն: Դրանք կարող են ուղղակիորեն տեղադրվել տանիքների և ճակատների վրա օգտագործելով դրանք որպես կառուցվածքի մաս, այլ ոչ թե որպես արտաքին սարքավորումներ: Դա հնարավորություններ է բացում ոչ ստանդարտ, կոր տանիքներով շենքերի համար, որտեղ ավանդական, ծանր վահանակները պարզապես հնարավոր չէ տեղադրել:
Վահանակները պատրաստված են պողպատե հիմքից. դրանք ծռվում են, բայց չեն կոտրվում: Դրանք կարող են դիմակայել կարկուտին և մեծահասակի քաշին: Եթե մեկ հատվածը վնասվի՝ մյուսները շարունակում են գործել:
Բազմաշերտ CIGS (պղինձ-ինդիում-գալիումի միացություն) կառուցվածքը կլանում է լույսը ամպամած եղանակին, ստվերում, լուսաբացին և մթնշաղին, այսինքն այն պայմաններում, երբ ավանդական մոդուլները այլևս չեն աշխատում, ըստ RUSNANO-ի:
Նման վահանակներ Ռուսաստանում երբեք չեն արտադրվել: Մշակողների խոսքով, սա պրագմատիկ գործիք է շուկայի համար. արևի լույսը հայտնվում է տանիքների վրա այնտեղ, որտեղ նախկինում չէր լինում: Բացի դա Էներգիայի կուտակման համակարգեր կարող են միացվել վահանակներին եղանակից և օրվա ժամից կախվածությունը նվազեցնելու համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...