ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը
Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ՖԻՖԱ-ի 76-րդ համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին մեկ տարում վախճանված ֆուտբոլային գործիչների, այդ թվում՝ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հիշատակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։
Լռության րոպեից առաջ հայտարարվել են 2025 թվականի մայիսի 15-ին կայացած ՖԻՖԱ-ի նախորդ կոնգրեսից հետո վախճանված ֆուտբոլային գործիչների անունները։Նիկիտա Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին։ Նա խաղացել է Մոսկվայի «Կռիլյա Սովետով» և «Սպարտակ» թիմերում, որոնցից վերջինի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1952, 1953, 1956, 1958 թվականներին) և կրկնակի գավաթակիր (1950, 1958):
Սիմոնյանը «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է (160 գոլ): 1958 թվականին, Անգլիայի հավաքականի հետ խաղում (2։2), դարձել էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերի պատմությունում ԽՍՀՄ ընտրանու առաջին գոլի հեղինակը։
Հետագայում Սիմոնյանը մարզել է «Սպարտակը», Երևանի «Արարատը», Օդեսայի «Չեռնոմորեցը» և ԽՍՀՄ հավաքականը։Նրա ղեկավարությամբ սպարտակցիները 1962 և 1969 թվականներին դարձել են ԽՍՀՄ չեմպիոն։ Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատը» 1973 թվականին հասավ պատմական նվաճման՝ դառնալով ԽՍՀՄ և գավաթակիր։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...