Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրություն

Ոլորտի մասնագետը, վկայակոչելով միջազգային փորձը, մատնանշում է Հայաստանի զարգացման հեռանկարները։

Տարածված կարծիք կա, թե զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունը սկզբունքորեն անհամատեղելի ոլորտներ են․ առաջինը հիմնված է բնության պահպանության, գեղագիտական արժեքների և հանգստի վրա, մինչդեռ երկրորդը՝ բնական ռեսուրսների շահագործման։ Սակայն ժամանակակից միջազգային փորձը փաստում է, որ այս հակադրությունը հաճախ չափազանցված է։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու դոցենտ Սեյրան Սուվարյանի հետ։

Արդյունաբերական զբոսաշրջություն․ նոր ձևավորվող ուղղություն

Սեյրան Սուվարյանի խոսքով՝ արդյունաբերական զբոսաշրջությունը ժամանակակից զբոսաշրջության զարգացող տեսակներից է․ «Այն ներառում է ինչպես դեպի պատմական արդյունաբերական ժառանգության օբյեկտներ, այնպես էլ գործող արտադրական համալիրներ այցելություն։ Գիտական գրականության մեջ այն դիտարկվում է որպես հետարդյունաբերական տարածքների վերակենդանացման և ժառանգության կառավարման գործիք»։

Նրա խոսքով՝ այս տեսակի զարգացման վրա էական ազդեցություն ունեն միջազգային մասնագիտական կառույցները, ինչպիսիք են «The International Committee for the Conservation of the Industrial Heritage» և «Society for Industrial Archaeology», որոնք նպաստում են արդյունաբերական ժառանգության պահպանությանը և դրա ինտեգրմանը զբոսաշրջության ոլորտին։

Հանքարդյունաբերություն․ ռեսուրսից դեպի ժառանգություն

Ս. Սուվարյանը կարծում է, որ հանքարդյունաբերությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես տնտեսական գործունեություն, այլև որպես գիտական և մշակութային արժեք կրող համակարգ․ «Հանքարդյունաբերական տարածքները երկրաբանական կարևոր տեղեկության կրողներ են։ Դրանք կարելի է դիտարկել որպես երկրաբանական ժառանգություն, որը ներառում է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական բաղադրիչներ՝ տեխնոլոգիաներ, մասնագիտական գիտելիքներ և համայնքային փորձ»։

Նա ընդգծում է, որ նմանօրինակ տարածքների զբոսաշրջային օգտագործումը պահանջում է համալիր մոտեցում՝ ապահովելով՝

• անվտանգություն,
• գիտականորեն հիմնավորված մեկնաբանություն,
• իսկության պահպանում,
• ռիսկերի արդյունավետ կառավարում։

Միջազգային փորձ․ հաջող համադրման մոդելներ

Մասնագետի կարծիքով՝ միջազգային փորձը հստակ ցույց է տալիս, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են արդյունավետ համադրվել։

Նման օրինակներից են՝

• «Zollverein Coal Mine Industrial Complex» (Գերմանիա) – նախկին արդյունաբերական համալիր, որը վերածվել է մշակութային և զբոսաշրջային կենտրոնի և ընդգրկվել է UNESCO-ի ցանկում,
• «Wieliczka Salt Mine» (Լեհաստան) – եզակի ստորգետնյա զբոսաշրջային համալիր,
• «Big Pit National Coal Museum» (Ուելս) – թանգարանացված հանքավայր փորձառական էքսկուրսիաներով,
• «Falun Mine» (Շվեդիա) – երկրաբանական ժառանգության պահպանման օրինակ,
• «Chuquicamata» (Չիլի) – գործող հանքավայր, որտեղ իրականացվում են վերահսկվող այցելություններ,
• «Hashima Island» (Ճապոնիա) – լքված արդյունաբերական տարածքի տուրիստական վերաիմաստավորում։

Պարոն Սուվարյանի խոսքով՝ «այս օրինակները կարելի է դասակարգել երեք հիմնական մոդելի՝ թանգարանացում, մասամբ գործող հանքերի զբոսաշրջային օգտագործում և ռեկուլտիվացված տարածքների վերափոխում»։

Զբոսաշրջության արդի ուղղություններ․ երկրաբանական տուրիզմ և արկածային տուրիզմ

Գիտնականի կարծիքով՝ հանքարդյունաբերության և զբոսաշրջության համադրությունը հատկապես արդյունավետ է երկու հիմնական ուղղություններում։

Երկրաբանական տուրիզմ

Ոլորտի մասնագետը նշում է․ «Այստեղ կարևոր է գիտական բաղադրիչը․ այցելուն պետք է ոչ միայն տեսնի, այլև հասկանա երկրաբանական գործընթացները, հեռանկարները, տնտեսական և կայուն զարգացման ազդեցությունները, տարածքի ձևավորման պատմությունը և այլն»։

Արկածային տուրիզմ

Ս․ Սուվարյանի խոսքով՝ «տեխնածին լանդշաֆտները ստեղծում են յուրահատուկ փորձառական միջավայր, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում ժամանակակից զբոսաշրջիկների շրջանում»։

Կայուն զարգացում, գլոբալիզացիա և գլոկալիզացիա

Ս․ Սուվարյանը շեշտում է, որ այս համադրությունը պետք է դիտարկել կայուն զարգացման շրջանակում․ «UN World Tourism Organization-ի մոտեցումները պահանջում են ապահովել բնապահպանական, սոցիալական և տնտեսական հավասարակշռություն։

Գլոբալ փորձի կիրառումը կարևոր է, սակայն այն պետք է ադապտացվի տեղական պայմաններին, ինչը հայտնի է որպես գլոկալիզացիա»։

Հայաստանի Հանրապետություն․ չիրացված, բայց խոստումնալից ներուժ

Հայաստանում արդյունաբերական և հանքարդյունաբերական զբոսաշրջությունը դեռևս զարգացման սկզբնական փուլում է։ Չնայած առկա են զգալի ռեսուրսներ՝

• խորհրդային շրջանի արդյունաբերական ենթակառուցվածքներ,
• գործող և նախկին հանքավայրեր,
• լեռնային բազմազան լանդշաֆտներ,

դրանք դեռևս լիարժեք չեն ներառված զբոսաշրջային համակարգում։

Սուվարյանը փաստում է, որ առանձնապես մեծ ներուժ ունեն Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզերը և հավելում․ «Ռեկուլտիվացված և չշահագործվող հանքավայրերը կարող են ծառայել որպես բացօթյա լաբորատորիաներ՝ համադրելով գիտությունը և զբոսաշրջությունը»։

Զրույցի ավարտին դոցենտ Սուվարյանը փաստում է, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը պարտադիր չէ դիտարկել որպես հակադիր ոլորտներ։

Դրանք կարող են համատեղ գործել և փոխլրացնել միմյանց՝

• արդյունաբերական ժառանգության պահպանման,
• տնտեսական դիվերսիֆիկացման,
• նոր զբոսաշրջային փորձառությունների ստեղծման միջոցով։

Սակայն, ինչպես ընդգծում է մասնագետը, այս համադրությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պահպանվում են կայուն զարգացման սկզբունքները, իրականացվում է արդյունավետ կառավարում և ապահովվում է գիտականորեն հիմնավորված մոտեցում։

Աղբյուրը՝ abnews