Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաշամը քաղաքական խնդիր չէ․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան
Քաղաքականություն

Հայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ

2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններն արդեն անվանում են հանրաքվե՝ Հայաստանի արտաքին քաղաքական ապագա ուղու վերաբերյալ։ Գործող իշխանությունը եվրաինտեգրումը ներկայացնում է որպես զարգացման այլընտրանք չունեցող ճանապարհ, մինչդեռ ընդդիմախոսները զգուշացնում են, որ նման քաղաքականությունը կարող է հանգեցնել ավանդական տնտեսական շուկաների կորստի և լուրջ ցնցումների հայկական տնտեսության համար։

Վերջին տարիներին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը զգալիորեն կրճատվել է, սակայն ռուսական շուկան շարունակում է մնալ հայկական կոնյակի, մրգերի, գյուղատնտեսական և վերամշակված արտադրանքի հիմնական սպառողը։ Այս ֆոնին երկրում ուժեղացել են գնաճային գործընթացները, թանկացել է կյանքը, իսկ երիտասարդների շրջանում գործազրկությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։

Հասարակական-քաղաքական քննարկումների կենտրոնական թեմաներից է դարձել նաև իշխանությունների քաղաքականությունը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում եկեղեցական կառավարման փոփոխություններին վերաբերող դրույթները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և մի շարք իրավաբանների կողմից գնահատվում են որպես քայլեր, որոնք կարող են վտանգել Եկեղեցու ինքնավարությունն ու խախտել պետության և ազգային-հոգևոր կառույցների միջև պատմական հավասարակշռությունը։

Հասարակության զգալի մասի համար առաջիկա ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն, այլ տնտեսական կայունության, ազգային ինքնության և պետական ինքնիշխանության պահպանման հարց։

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շեշտում է, որ խոսքը հերթական ընտրությունների մասին չէ, այլ երկրի ճակատագրական ընտրության։

«Սա ընտրություն է՝ Երրորդ Հանրապետության արժեքները պահպանելու և Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու միջև։ Սա ընտրություն է հայկական ինքնությունը պաշտպանելու և թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգում աստիճանաբար տարրալուծվելու միջև։ Սա ընտրություն է՝ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերը պահպանելու և աշխարհիկ իշխանության կողմից Եկեղեցին իրեն ենթարկելու փորձերի միջև։

Փաստացի սա հանրաքվե է՝ մեր ազգային սրբություններին ու խորհրդանիշներին՝ Եռաբլուրին, Ծիծեռնակաբերդին, Սարդարապատի ոգուն հավատարիմ մնալու և Հայաստանի ապագան Իլհամ Ալիևի շահերի տրամաբանությամբ կառուցելու միջև։ Ամեն ինչ հստակ է․ սա պարզապես տնտեսական կամ քաղաքական ընտրություն չէ, սա քաղաքակրթական ընտրություն է։

Մենք կոչ ենք անում քաղաքացիներին ակտիվ մասնակցել ընտրություններին և ձայն չտալ Նիկոլ Փաշինյանի թիմին, քանի որ այս իշխանության օգտին տրված ձայնը, ըստ էության, ձայն է Իլհամ Ալիևի շահերի օգտին», — հայտարարել է Շարմազանովը։

Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը մեզ հետ զրույցում նշել է, որ թեև հունիսի 7-ի ընտրությունները ձևականորեն հանրաքվե չեն, սակայն բովանդակային առումով շատերի կողմից ընկալվում են որպես քվեարկություն Հայաստանի ապագա աշխարհաքաղաքական ուղղության վերաբերյալ։

«Գործող իշխանությունները հետևողականորեն խորացնում են հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների հետ՝ փորձելով Հայաստանը ներառել արևմտյան քաղաքական և անվտանգության համակարգում։ Սակայն Հայաստանը տասնամյակներ շարունակ ինտեգրված է եղել այլ ռազմաքաղաքական և տնտեսական մեխանիզմների մեջ։ Երկիրն ունի ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ հիմնված 1992, 1995 և 1997 թվականների պայմանագրերի վրա, ինչպես նաև հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ», — նշել է Նահապետյանը։

Խոսելով արտաքին քաղաքական կտրուկ փոփոխության հնարավոր հետևանքների մասին՝ փորձագետը ընդգծում է, որ հայկական տնտեսության առանցքային ոլորտները սերտորեն կապված են հենց ռուսական շուկայի հետ։ Գյուղատնտեսական արտահանման մեծ մասը ուղղվում է Ռուսաստան, իսկ ալկոհոլային և վերամշակված արտադրանքի հիմնական շուկան ևս ռուսական ուղղությունն է։ Միևնույն ժամանակ, եվրոպական երկրների հետ տնտեսական հարաբերությունների ծավալները դեռ զգալիորեն զիջում են Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ առկա կապերին։

«Երկար տարիներ Հայաստանը օգտվել է մի շարք տնտեսական և էներգետիկ արտոնություններից՝ կապված գազի արտոնյալ գնի, երկաթուղային ենթակառուցվածքների, ատոմակայանի սպասարկման և վառելիքի մատակարարումների հետ։ Ներկայիս քաղաքական կուրսի քննադատների կարծիքով՝ եվրոպական ինտեգրման խորացման և ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու դեպքում երկիրը կարող է կորցնել այդ արտոնյալ պայմանները։ Դա կարող է ծանր հետևանքներ ունենալ գյուղատնտեսության, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև շարքային քաղաքացիների համար։

Լուրջ մտահոգություններ կան նաև էներգետիկ անվտանգության հարցում։ Ռուսական գազից կախվածության պայմաններում հարաբերությունների վատթարացումը կարող է ռիսկեր ստեղծել կայուն մատակարարումների համար։ Միաժամանակ Իրանից ներկրվող գազի ծավալները սահմանափակ են, ինչը նշանակում է, որ ապագայում կարող է մեծանալ ադրբեջանական գազի դերը՝ ստեղծելով Հայաստանի համար նոր քաղաքական և ռազմավարական ռիսկեր», — ընդգծել է Նահապետյանը։

Մի շարք քաղաքական գործիչների և փորձագետների կարծիքով՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները լինելու են ոչ միայն նոր իշխանության ձևավորման պայքար, այլև Հայաստանի հետագա աշխարհաքաղաքական ուղու որոշիչ ընտրություն։