Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են

16 տարի առաջ մեկնարկած Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարության ավարտի ժամկետները կրկին երկարաձգվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը նշեց, որ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները որոշակիորեն դանդաղել են տարածաշրջանային լարվածության պատճառով։

«Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հաշվի առնելով Իրանում և առհասարակ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները՝ իրանական մեր գործընկերները մի փոքր խնդիր ունեին։ Հիմա կարծես թե իրավիճակը կարգավորվում է, և ծրագիրն ընթացքի մեջ է։ Իհարկե, դա ժամկետների առումով որոշակի ազդեցություն կունենա, բայց նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մոտ ապագայում՝ հաշվի առնելով, որ դրանք արդեն վերսկսվել են»,- ասաց նա։

Խոսելով շինարարության ներկա փուլի մասին՝ ՏԿԵՆ ներկայացուցիչը մանրամասնեց, որ իրականացվում են հենարանների տեղադրման և հաղորդալարերի անցկացման աշխատանքներ։ Ըստ նրա՝ կարևոր առաջընթաց կա նաև ենթակայանների կահավորման հարցում։ Աբրահամյանը վստահեցրեց, որ տարածաշրջանային լարվածության պատճառով դանդաղած աշխատանքները կրկին մտել են ինտենսիվ փուլ։

«Աշխատանքները ցածր տեմպերով, բայց շարունակվում էին, իսկ հիմա ավելի ինտենսիվ են ընթանում։ Հենարանների և մալուխների անցկացման հետ կապված տարբեր աշխատանքներ դեռևս չեն ավարտվել, սակայն տրանսֆորմատորների տեղադրումը մոտ ապագայում կավարտվի։ Դրանցից մեկն արդեն Հայաստանում է, մյուսը մոտ ժամանակներս կներկրվի»,– ավելացրեց Աբրահամյանը։

Հարցին` արդյոք մինչև տարեվերջ հնարավոր կլինի ավարտին հասցնել նախատեսված ծավալը, Հովհաննես Աբրահամյանը զգուշավոր կանխատեսում արեց՝ շեշտելով, որ խուսափում է հստակ օր նշելուց՝ հաշվի առնելով տարածաշրջանային անկայունությունը։

«Եթե չլինեին Մերձավոր Արևելքի իրադարձությունները, կարող էինք ասել, որ մինչև տարվա վերջ աշխատանքները կավարտվեն։ Սակայն այս պահին սխալ կլինի վերջնաժամկետներ ամրագրելը»,– ընդգծեց նա։

Այնուամենայնիվ, նախարարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ ռազմավարական այս օբյեկտի շինարարությունը գտնվում է օրակարգում, և իրանական կողմի հետ տարվող աշխատանքները միտված են նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետում եզրափակելուն։

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի և Իրանի միջև «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփային մատակարարումներն իրականացվում են գործող «Ագարակ – Մեղրի» (220 կՎ) և Նորադուզ– Ագարակ (220 կՎտ) էլեկտրահաղորդման գծերով: Իրանը Հայաստան գազ է մատակարարում գործող Իրան–Հայաստան գազատարով, իսկ Հայաստանում (հիմնականում՝ Հրազդանի ՋԷԿ-ում) այդ գազից էլեկտրաէներգիա է արտադրվում։ Ընդ որում, Հայաստանն Իրանին վերադարձնում է էլեկտրաէներգիան արդեն գոյություն ունեցող էլեկտրահաղորդման գծերի միջոցով։

Կառուցվող (ու երկար քննարկված) 400 կՎտ էլեկտրահաղորդման գիծը հարկավոր է փոխհոսքի ծավալների ավելացման, էներգահամակարգերի սինխրոն աշխատանքի ու «Հյուսիս-հարավ» էներգահամակարգի շրջանակներում տարանցման ընդլայնման համար։