Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքն ատում է վարչական ռեսուրսը: Չէ, սա կատակ չէ, իսկապես ասել է: Հավատացի՞ք: Բնականաբար, ոչ:
Ախր, դա ասում է մի մարդ, որի «օրոք» վարչական ռեսուրսը չարաշահվել ու չարաշահվում է: Աննախադեպ չափերով: Գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, մշտապես:
Իսկ վարչական ռեսուրսն «ատելու» թեման բացվեց Ապարանի 4 դպրոցի աշակերտների ու ուսուցիչների՝ Փաշինյանի նախընտրական հանդիպմանը մասնակցելու արձանագրված, բացահայտված դեպքով: Երբ խախտումն արձանագրված էր, Փաշինյանը հրամայեց, որ այդ դպրոցների տնօրենները «դիմում գրեն»: Երեկ արդեն սկսեցին «վարկած» պտտել, թե երեխաները «դասերից փախել են»: Երևի ուսուցիչներն էլ, ըստ այդ վարկածի, վազել են աշակերտների ետևից, որ հետ տանեն դասի, ուղղակի մի քիչ ոտքները կախ են գցել Փաշինյանի հավաքին:
Փաշինյանն ավելի հեռուն գնաց, հայտարարեց, թե ինքը հանձնարարել է, որ որևէ վարչական ռեսուրս չկիրառվի, հակառակ դեպքում դա հետևանքների կբերի...
Կրկնենք՝ սա անեկդոտ չէ: Բայց ո՞ւմ է ձեռք առնում:
Փաշինյանի ասածից դուրս է գալիս, որ, օրինակ՝ այդ տնօրենները, զզված իրենց պաշտոններից, ինքնագլուխ, առանց մարզպետի-բանի, առանց համայնքապետարանի իմացության ուսուցիչներին ու աշակերտներին հավաքել-բերել են Փաշինյանի հետ հանդիպմանը: Սեփական նախաձեռնությամբ, էլի: Ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:
Բայց մյուս կողմից՝ սա լավ դաս է բոլոր նրանց, ովքեր թեկուզ իրենց նախաձեռնությամբ կփորձեն քծնել Նիկոլ Փաշինյանին, ինչ-որ «ծառայություն մատուցել» նրան, հենց պատվեր կատարեն, թող իմանան. բոլորին «փուռն է տալու», ինչպես ասվում է՝ վարչական ռեսուրս առ ռեսուրս: Հենց իրեն պետք լինի...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...