Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Կարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերում
Տնտեսություն

Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ

Հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացումը, որը վերջին տարիներին խորացել է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ընթացքում, արդեն դուրս է եկել միայն քաղաքական հարթությունից և աստիճանաբար վերածվում է տնտեսական լուրջ սպառնալիքի Հայաստանի համար։ Տարբեր փորձագետներ և տնտեսական շրջանակներ պարբերաբար զգուշացնում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կամ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը կարող է Հայաստանի համար ունենալ ծանր և երկարաժամկետ հետևանքներ։

Վերջին շրջանում ռուսական կողմից ևս բազմիցս հնչել են նախազգուշացումներ, որ տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակի պահպանումը հնարավոր է միայն գործընկերային հարաբերությունների պահպանման դեպքում։ Մասնագետների գնահատմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու պարագայում Հայաստանը կարող է կորցնել իր համախառն ներքին արդյունքի 15-20 տոկոսը, ինչը գնահատվում է առնվազն 5 միլիարդ դոլար։

Այս ֆոնին առավել մտահոգիչ են նաև առևտրաշրջանառության վերջին տվյալները։ Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու ձգտումների շուրջ ակտիվ քննարկումների պայմաններում, մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կտրուկ նվազել է՝ 45,4 տոկոսով։ Տնտեսագետների կարծիքով՝ սա արդեն ազդանշան է, որ քաղաքական լարվածությունը սկսում է անմիջական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացել է 2015 թվականին։ Այդ ժամանակ երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է 10,55 միլիարդ դոլար, իսկ տասը տարվա ընթացքում այն աճել է մինչև 26,37 միլիարդ դոլար։ Տնտեսական աճի այս ցուցանիշները հաճախ կապվում են ընդհանուր շուկայի հնարավորությունների, արտահանման ծավալների մեծացման և էներգետիկ արտոնյալ պայմանների հետ։

Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի նաև ռուսական շուկան։ Այս պահին հայկական արտահանման մոտ 25 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Բացի դրանից, Հայաստանը շարունակում է օգտվել բնական գազի արտոնյալ սակագնից։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար գնով, մինչդեռ եվրոպական շուկայում նույն ծավալի գինը հասնում է 633 դոլարի։ Տնտեսագետների համոզմամբ՝ նման տարբերությունը կարևոր դեր ունի ինչպես բիզնեսի մրցունակության, այնպես էլ հասարակ քաղաքացիների սոցիալական վիճակի պահպանման հարցում։

Փորձագիտական շրջանակներում ավելի հաճախ են հնչում գնահատականներ, որ արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը կարող են ծանր հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը, հատկապես այն պայմաններում, երբ երկիրը շարունակում է կախված մնալ արտաքին շուկաներից, էներգակիրներից և արտահանման հիմնական ուղղություններից։

Այս ամենի ֆոնին իշխանությունները շարունակում են խուսափել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին բաց և առարկայական քննարկումներից։ Սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ նման գործընթացը կարող է անմիջական ազդեցություն ունենալ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի վրա՝ սկսած գների աճից մինչև աշխատատեղերի կրճատում և տնտեսական անկայունություն։

Քաղաքական և տնտեսական բազմաթիվ վերլուծաբաններ համոզված են, որ Հայաստանի զարգացման և կայունության համար անհրաժեշտ է կանխել նոր տնտեսական ցնցումները և վերականգնել կանխատեսելի ու հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, քանի դեռ դրա հետևանքները չեն դարձել անդառնալի։