Պարտության հոտը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի երեկվա հերթական, շատ մեղմ ասած, ջղաձիգ պահվածքը, երբ սկսեց գոռգոռալ իրեն մոտեցած ու իր բողոքն արտահայտած կնոջ վրա, քաշքշել նրան, մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչքան վատ է նրա վիճակը: Ու ոչ միայն այդ դրվագում, ընդհանրապես՝ երեկ ողջ օրը նա ջղագրգիռ էր, գոռգոռում էր, սպառնում վիրավորում աջուձախ: Առիթ ունեցել ենք նշելու այն հիմնական պատճառները, թե ինչու է Փաշինյանը նման հոգեվիճակում:
Հիմա գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ պարտության հոտը սարսափեցնում է նրան, ինչի արդյունքում նա կորցնում է ինքնատիրապետումը: Իսկ երեկ Փաշինյանը բացահայտ ատելության խոսք էր տարածում արցախցիների և ընդդիմադիրների հանդեպ: Ավելին, նա ուղղակի հրապարակային սպառնալիքներ հնչեցրեց ընդդիմադիրների հասցեին: Եթե որևէ ընդդիմադիր նման հայտարարությունների 10 տոկոսի չափով որևէ խոսք ասեր, անմիջապես քրեական վարույթ կնախաձեռնվեր, բերման կենթարկվեր, կալանքի կտարվեր: Մյուս կողմից՝ սա կարող է նպաստել հաշվեհարդարի մթնոլորտին՝ իր ծանրագույն հետևանքներով: Իսկ իրավապահներն առայժմ լռում են: Ավելի ստույգ, ոչ թե լռում են, այլ գործեր են հարուցում բոլոր նրանց վրա, ովքեր Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «թանին թթու» են ասում, օրինակ՝ նույն «դիմակավորների» գործով, ինչի մասին Փաշինյանը երեկ խոսում էր, Տաշիրում իբր քարոզչությանը խոչընդոտելու գործով և այլն: Ու այդպես՝ ամենօրյա ռեժիմով:
Թեպետ, ըստ մեր տեղեկությունների, իրավապահ համակարգում էլ հիանալի տեղյակ են, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ ու արդար ընտրությունների պարագայում, նույնիսկ վարչական ռեսուրսը հաշվի առնելով, 25 տոկոսից ավելի չի կարող ստանալ, ուստի, շատերը սկսել են զգուշավոր դառնալ, անգամ «անկյուններում» դժգոհություններ են արտահայտում, որ ստիպված են անընդհատ ապօրինի հրամաններ կատարել, իսկ հունիսի 7-ից հետո «քաշվելու» են: Սրա մասին ևս տեղյակ է Նիկոլ Փաշինյանը և, ըստ այդմ, առավել շատ է կորցնում ինքնատիրապետումը: Ավելին, նա տեղյակ է նաև, որ նույնիսկ իր հավաքներին «բերվածների», տնետուն բուկլետ բաժանողների մեծ մասը ՔՊ-ին չի ընտրելու. ինչպես ասում են, այս պահին գործ է՝ անում են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...