Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին
Քաղաքականություն

Փնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք

Այսօր վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության ծառայողները ՔԿ գործընկերների հետ Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացնում։ Թեպետ ՔԿ-ն չի մանրամասնում, թե ինչ քրեական գործով են իրականացվում խուզարկությունները, բայց, ըստ տարածված լուրերի, իրավապահները զենք-զինամթերք են փնտրում։ Եվ դա կապված է երեկ Փաշինյանի հրապարակած մի տեսանյութի հետ։ Հիշեցնենք՝ Արաբկիրում իր ձախողված քարոզարշավի ընթացքում Փաշինյանը նաև տեսանյութ էր ցուցադրել, որտեղ Արցախի դրոշի ֆոնին հինգ դիմակավորված և ավտոմատներով զինված անձինք Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին՝ նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք փախած լակոտներ են, ինքը բոլորին հայտնաբերելու է։ Դեպքի կապակցությամբ ՔԿ-ն շտապեց քրեական վարույթ հարուցել։

«Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։ Նախաքննություն է ընթանում անձանց ինքնությունը բացահայտելու համար։ Թեպետ գործող իշխանությունները փորձում են իրենց այս գործողություններով լրջություն հաղորդել իրավիճակին, թե Փաշինյանին սպառնում են, տարածված տեսանյութը վկայում է, որ այստեղ ամեն ինչ այնքան էլ լուրջ չէ, և սա ընդամենը հիբրիդային պատերազմի գործիք է։ Ավելին, տարօրինակ է, որ այդ տեսանյութում ֆրանսերեն տիտրեր են։ Թե ինչու պետք է պոտենցիալ ահաբեկիչները տեսանյութ պատրաստեին ֆրանսերեն տիտրերով, որևէ ողջամիտ բացատրություն չկա։

Ըստ էության, Հայաստանի դեմ գործարկվում է հիբրիդային պատերազմի ահռելի մի գործիքակազմ։ Մինչ իշխանությունները Ռուսաստանին են մեղադրում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, փաստն այն է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում է հենց Հայաստանի գործող իշխանությունը՝ Արևմուտքի աջակցությամբ։

Բնավ չխախտելով անմեղության կանխավարկածը՝ հարկ ենք համարում նշել, որ այս տարածված տեսանյութն էլ հանրության մեջ լուրջ արձագանքներ չի ստացել։ Շատերը վստահ են, որ դա հենց իշխանության բեմադրությունն է, որի միջոցով Փաշինյանը որոշ քաղաքական հարցեր է ցանկանում լուծել, այդ թվում՝ ընդհուպ խորհրդարանական ընտրությունների ընթացքը կասեցնելը և արտակարգ դրություն մտցնելը, հատկապես հաշվի առնելով, որ նա լրջորեն պարտվում է իր մրցակիցներին։ Եվ դա է վկայում քարոզարշավի ընթացքում նրա նյարդային և անհավասարակշիռ պահվածքը։

Աննա Մարգարյան