Մերժվածության համը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանն ակնհայտորեն մերժված է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից: Ի լրումն ամենի, դա շատ լավ երևում է նաև հենց իրենց հավաքներից, որտեղ, եթե նույնիսկ մի 300-400 մարդ է երևում կադրում, ապա 200-250-ը «աջակցման շրջիկ խմբերի» անդամներն են, այսինքն՝ իրենց հետ բերածները: Գումարած՝ ամենուրեք մարդիկ արտահայտում են իրենց դժգոհությունը, ատելությունը, զզվանքը այս իշխանություններից:
Ու Փաշինյանը, քպական «կարկառունները» ամենօրյա ռեժիմով դեմ առ դեմ հանդիպում են իրականությանն ու դրանից ընկնում են էլ ավելի ուժեղ ջղաձգումների մեջ: Հատկապես Փաշինյանը և հատկապես վերջին մի քանի օրերին նման բոլոր դեպքերում կորցնում է ինքնատիրապետումը, գոռգոռում, քաշքշում մարդկանց, աջուձախ վիրավորում, սպառնում:
Թեպետ նախընտրական քարոզչությունը, ըստ տրամաբանության, այն մասին է, որ մարդկանց դեպի քեզ գրավես, փորձես համոզել, որ քո ծրագիրը, քո մոտեցումներն են գրավիչ և այլն, սակայն Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սա մեր կողմնակիցների հավաքն է, ով համաձայն չէ, թող հեռանա: Բնութագրական էր հատկապես այն խայտառակ պահը, երբ Ազատի «կացարանում» ողջ-ողջ այրված զինվորներից մեկի պապիկը մոտեցավ, բայց Փաշինյանի հրահանգով ոստիկանները տարեց մարդուն սկսեցին քաշքշելով հեռացնել ու նրանցից մեկը ձեռքի ափով փակեց հայ մարդու բերանը: Հենց այս պատկերն է փաշինյանական իշխանավարման «ժողովրդավարության» իրական խորհրդանիշն ու պատկերը:
Բայց դա՝ դեռ իր հերթին: Բացի այն, որ Փաշինյանն ու իր ՔՊ-ն մերժված են, բայցի այն, որ այդ մերժվածության դառնահամից նրանց (նրա) վարքն ու գոռգոռոցը դառնում են անկանխատեսելի ու հիպեր-ագրեսիվ, նրանց քարոզարշավը դարձել է ամենատոքսիկը:
Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ուր գնում է՝ աղմուկ, սկանդալ, քաշքշոց, հարայ-հրոց, գոռգոռոց, հետո՝ հանիրավի ձերբակալվածներ, բերման ենթարկվածներ:
Բայց նրա մերձավոր շրջանակի քպականներն էլ պակասը չեն: Դե, ինչ տեսնում, սովորում են: Ոստիկանության ետևում թաքնված՝ հրամայում են, թե՝ սրան բռնեք, նրան բռնեք: Հոխորտում են, թե «տրորելով կանցնենք»: Ախր, նույն այդ քպականները, հատկապես նրանք, որ 2017-ի ԱԺ ընտրություններին էին մասնակցում, երբ նույն փողոցներում քայլում էին, ընդամենը մի 2-3 հոգի էր իրենց ուղեկցում, իսկ տեղի որևէ բնակչի չէին էլ հետաքրքրում: Հիմա ոստիկանների ետևում կանգնած՝ «դուխով» են դարձել, հայ մարդկանց սպառնում են տրորել, հայ մարդ են տեսնում թե չէ, վրան գոռում են՝ «դու ինչի՞ չես մեռել...»:
Տարօրինակ է, մի՞թե այդպես էլ չեն հասկանում, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Առավել ևս՝ այս իշխանությունը, մանավանդ այն աղետներից, հազարավոր մահերից ու ծանրագույն կորուստներից հետո, որ բերել են մեր համբերատար ու աշխատասեր ժողովրդի գլխին: Ախր վաղը, երբ իշխանություն չունենան, մեկ հոգի անգամ կողքները չի կանգնելու:
Թեպետ, գուցե գիտակցելու արդյունքն է հենց նման պահվածքի պատճառը: Մերժվածության համը երևի շատ դառն է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...