Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսները
ՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիներ․ Փաշինյանը՝ լավագույնը, ինչ պատահել է քոչվոր ժողովրդինՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է ԱվանումԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան
Մամուլի տեսություն

Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն իսկ ակնհայտ է, որ գործող իշխանական ռեժիմը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել ընտրապայքարից: Ամենայն լրջությամբ. այն, ինչ կատարվում է, արդեն անհնար է համարել ընտրապայքար, ծրագրերի, գաղափարների շուրջ մրցակցություն կամ նման մի բան: Ոստիկանական, ավելին՝ ժանդարմերիական բռնաճնշումների, ընդդիմադիր հիմնական ուժերի դեմ իրավաքննչական մարմինների միջոցով հարձակվելու, բացառապես ընդդիմադիրների դեմ քրեական գործերի անդադար հարուցումների պայմաններում ի՞նչ ընտրապայքար, առավել ևս՝ ի՞նչ ժողովրդավարություն:

Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում Փաշինյանի ինչ-որ նկար պատից պոկելու համար խորհրդավոր պայմաններում Նուբարաշենի հոգեբուժարանում պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել մեկ մարդ: Մոտ տասը քաղաքացի ձերբակալվել է Տաշիրում՝ բացառապես այն բանի համար, որ ՔՊ-ի քարոզիչների ներկայությամբ վանկարկել են իրենց նախընտրած թեկնածուի անունը: Անձամբ Նիկոլ Փաշինյանը փորձել է քաշքշել իրեն հանդիմանած կնոջը: Դրանից բացի, հաստատված փորձ է արվել այդ կնոջը, որ պատերազմում անհայտ կորածի քույր է ու հարգված բժշկուհի, ստիպել, որպեսզի աշխատանքից ազատվելու դիմում գրի: Մեկ այլ քաղաքացու հետ վիճաբանելուց հետո Փաշինյանը թիրախավորել է արցախցիներին ու ատելություն սերմանող արտահայտություններ արել արցախցիների հասցեին, իսկ նրա կողմնակիցները, հենց իր ներկայությամբ, հրմշտոց են հրահրել, ինչից հետո քաղաքացուն, բնականաբար, ձերբակալել են:

Եվս մեկ հատկանշական փաստ. երեկ քրեական վարույթ հարուցվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի դեմ՝ ակնհայտորեն շինծու մեղադրանքով, թե նա իբր թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու պարագան: Նարեկ Կարապետյանը հերքել է այդ մեղադրանքը: Բայց, դե, վարույթ հարուցել են, կարող են նաև օրումեջ հարցաքննությունների կանչել, անգամ՝ ազատությունից զրկել: Մի խոսքով՝ խանգարեն, ինչպես կարող են:

Ավելին, երեկ Փաշինյանը հայտարարեց, որ, ինչպես ՀԷՑ-ը, խլելու են նաև «Արարատցեմենտ» գործարանը: Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ սեփականատերը ընդդիմադիր է, պարզապես կարող են սեփականությունը խլել՝ առանց օրենքի, առանց հիմնավորման:

Այսպիսի փաստեր կարելի է էլի թվարկել: Բայց էականն այն է, որ, այսպես կոչված, իրավապահ մարմինները լծվել են բացառապես Նիկոլ Փաշինյանին սպասարկելուն, զբաղված են բացառապես ընդդիմադիր ուժերի դեմ բռնաճնշումներ իրականացնելով, ձերբակալելով, լրտեսելով, գաղտնալսելով, գործեր սարքելով, նախընտրական քարոզչական գործունեությունը խոչընդոտելով: Բավարար է Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ «կարկառուն» քպական ինչ-որ բան ասի՝ նրանց խմբակային շահերի սպասարկմանը լծված «իրավապահ մարմինները» արդեն գործերը հարուցել են ու այդպես շարունակ:

Չենք խոսում արդեն «էժանագին հնդկական կինոյի» տպավորություն թողած «դիմակավորների» տեսանյութի մասին: Շատ փորձագետներ միանգամից նկատեցին, որ իշխանության հասցեին դիմակավորված սպառնալիքների տեսանյութի ետևից երևում են, ամենայն հավանականությամբ, հենց իշխանությունների ականջները: Այսինքն՝ իրենք «սարքել» են, որպեսզի ընդդիմադիրների դեմ զանգվածային բռնաճնշումների պատրվակ ունենան:

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը սարսափահար է եղել իշխանությունը կորցնելու զգացողությունից: Դա բացահայտ է: Դա հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն, այնքան ակնառու է ցուցադրում՝ իր անհավասարակշիռ պահվածքով, իր հիստերիկ բռնկումներով, որ այլ հիմնավորումներ պետք չեն: 

Բուն խնդիրը, սակայն, տվյալ դեպքում այն է, որ նույն այդ իրավապահ մարմինների ծառայողները, հաճախ նաև հարկադրված կերպով հակաիրավական «բեսպրեդելի» դիմողները պետք է գիտակցեն, որ հունիսի 7-ին կյանքը չի ավարտվում: Հունիսի 8 է լինելու, նույնիսկ՝ հուլիսի 8 է լինելու: Հունիսի 7-ին, այո, հնարավոր է, ավարտվի Նիկոլ Փաշինյանի 8 տարվա աղետային իշխանավարումը: Հնարավոր է: Բայց կյանքը հաստատ չի ավարտվելու: Մի՛ մտեք ավելորդ մեղքի տակ: Թե՛ մարդկային հարաբերությունների, թե՛ իրավական առումով մի մտեք: Փաշինյանի՝ ամեն գնով իշխանությունից կառչած մնալու համար իմաստ չունի, որ դուք նման զոհողությունների գնաք:

Հաջորդը, ինչն ուղղակիորեն աչքի է զարնում, Եվրամիության, այսպես կոչված՝ «առաջադեմ ու ժողովրդավարական» եվրոպական կառույցների ու դրանց տարատեսակ ներկայացուցիչների քար լռությունը, եթե չասենք՝ պապանձվածությունն է՝ Հայաստանում տեղի ունեցող խայտառակությունների հետ կապված: Հայաստանի այս ընտրություններին հետևող Եվրամիության կամ եվրոպական կառույցները ծպտուն անգամ չեն հանում իշխանության կողմից իրականացվող բռնաճնշումների և ժողովրդավարական սկզբունքներին հակասող գործելակերպի (այդ թվում՝ մրցակիցների մեկուսացման) վերաբերյալ:

Ավելին, հայտնի է, որ Եվրամիությունն ուղղակիորեն միջամտել է Հայաստանի ներքին գործերին, Հայաստան է գործուղել մանիպուլ յատորների ու ապատեղեկատվական «գեբելսիկների» «մասնագիտացված խումբ», որոնց առաջադրանքը հայ ժողովրդի դեմ ապատեղեկատվական դիվերսիաներ իրականացնելն է, ինչպես իրենք են սիրում ասել՝ «հիբրիդային պատերազմ» մղելը՝ նույն «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարելու անվան տակ: Ու առաջին դրսևորումներ արդեն իսկ առկա են:

Հանրագումարում ստացվում է, որ հակաիրավական բեսպրեդելի մեջ թաթախված ռեպրեսիվ մարմիններն ու «գեբելսյան» մեթոդներով առաջնորդվող եվրոպական «գաստրոլ յոր» քարոզիչները միավորվել են՝ ընդդեմ հայ ժողովրդի:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, այլ եվրակառույցներին ու նրանց ներկայացուցիչներին, ապա նրանք առնվազն խորհելու տեղ ունեն: Իրենք դեռ տեղ ու ժամանակ ունեն՝ մեր երկրում կատարվող խայտառակության մասին իրենց անաչառ խոսքն ասելու համար: Դեռ տեղ ու ժամանակ ունեն՝ «իրենց» Փաշինյանին կարգի հրավիրելու համար: Բայց կարող են նաև լռել: Ինչպես մինչև հիմա: Սակայն այդ դեպքում Եվրոպայի լռությունը «ոսկի» չի լինելու: Ավելին, ստեղծված իրավիճակում այդ լռությունը միայն մեկ մեկնաբանություն է ունենալու՝ հանցակցություն, մեղսակցություն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում