«Հրապարակ»․ Փաշինյանն անհանգիստ է իր անվտանգության ապահովման համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խիստ մտահոգված է իր անվտանգության հարցերով։ Նա շատ է վախեցել դիմակավորված «արցախցիների» տեսանյութից, բայց քանի որ շատ է ուզում վերընտրվել եւ դրա համար այլ ճանապարհ չի տեսնում, քան իր մրցակիցների հասցեին լուտանքներ տեղալն է, անում է դա, բայց նաեւ հասկանում է, որ այս փուլում իր թշնամիների բանակը մեծացրել է, իրեն ատողների կայուն բանակ է ձեւավորվել եւ դա հղի է վտանգներով։
Մեր աղբյուրն ասում է, որ նա հատկապես անհանգիստ է մայիսի 28-ի միջոցառումների հետ կապված։ Նա անհանգստանում է, որ իր նախընտրական քարոզարշավի առանցքային իրադարձություններից մեկը կարող է խափանվել եւ իր անվտանգությունն ապահովելն այդ օրը շատ բարդ է լինելու։
Նա այնքան է հայ հանրության նուրբ զգացումները տրորել եւ այնքան շատ մարդու է անպատվել ու վարկաբեկել, մասնավորապես Արցախից բռնի տեղահանվածների հասցեին է գռեհիկ խոսել, նրանց հետ հրապարակային կոնֆլիկտներ է հրահրել, բղավել՝ «ինչու դու չես զոհվել», որ ենթադրում է՝ այդ օրը ամբոխից կարող են մի երկու քար նետել իր ուղղությամբ, ուստի խստիվ հրահանգել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին և ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները «կայուն անվտանգություն» ապահովելու համար։
Մենք տեղեկացանք, որ նախապես կազմում են ստուգված, հավատարիմ ու վստահելի մարդկանցից կազմված ցուցակ, որոնք կկարողանան մոտենալ Փաշինյանին և հարցեր տալ կամ զրուցել՝ «վարչապետի և բնակչության միջև բաց շփման» պատրանք ստեղծելու համար։ Հրահանգվել է նաեւ ամեն ինչ անել, որ ագրեսիվ քաղաքացիների մուտքը բացառվի տարածքում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...