Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է վտանգել առևտրաշրջանառության 40%-ը․ ՌԻԱ Նովոստի
Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է վտանգել իր արտաքին առևտրաշրջանառության գրեթե 40 տոկոսը․ այս եզրակացությանն է եկել ՌԻԱ Նովոստին՝ ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։
ԵԱՏՄ անդամակցությունից հրաժարվելու դեպքում Երևանը կարող է կորցնել այն առևտրային արտոնությունները, որոնք ստանում էր միության շրջանակում․ մասնավորապես՝ անդամ երկրների համար գործող միասնական ցածր՝ 5 տոկոս մաքսատուրքային դրույքաչափը, ինչպես նաև որոշ դեպքերում ապրանքների անտուրք ներմուծման իրավունքը։
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանումից ստացել է 3,2 միլիարդ դոլար։ Առևտրային եկամտի հիմնական մասը ձևավորվել է ռուսական շուկա մատակարարումների հաշվին՝ 2,9 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ, հայ ներմուծողները ԵԱՏՄ երկրներից գնել են 5 միլիարդ դոլարի ապրանք։ Հիմնականում ներմուծվել է ռուսական արտադրանք՝ 4,87 միլիարդ դոլարի չափով։
Այսպիսով, 2025 թվականին Երևանի և ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8,2 միլիարդ դոլար, մինչդեռ աշխարհի մնացած երկրների հետ՝ 13,2 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ միության երկրների հետ առևտուրը կազմում է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 38,5 տոկոսը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...