Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր
Մամուլի տեսություն

Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը օրերս հարցազրույցներից մեկում բավականին ուշագրավ հայտարարություն է արել Ալիևի պահանջով Փաշինյանի իշխանության կողմից Սահմանադրության «փոփոխության նախագծի» վերաբերյալ:

Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը: Նախ՝ նա ընդգծել է, որ այդ «փոփոխության նախագիծը» ՔՊ-ն որոշել է մինչև ընտրությունների անցկացումը գաղտնի պահել: Դա արդեն անընկալելի է:

Ըստ Ավետիք Չալաբյանի, այդ գաղտնապահության պատճառները պայմանավորված են ոչ միայն Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության նախաբանից հանելու հետ, այլև այն փոփոխությունների հետ, որ քպական իշխանությունը ցանկանում է իրականացնել հողի ձեռքբերման իրավունքի հարցում: Մասնավորապես, «ՀայաՔվեի» համակարգողն ընդգծում է, որ, իր տեղեկություններով, հիշյալ նախագծով նախատեսվում է Սահմանադրությունից հանել այն դրույթը, որով օտարերկրացիներին արգելվում է Հայաստանում հողային սեփականություն ունենալ:

Այդ արգելքը հանելու նպատակն էլ, ինչպես դժվար չէ կռահել, այն է, որ թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում հող ձեռք բերելու և սեփականացնելու իրավունք ստանան:

Հանրությանը հայտնի Դանիել Իոաննիսյանը, որ փաշինյանական ռեժիմի կողմնակից լինելուց բացի, նաև այդ իշխանական «սահմանադրական բարեփոխումների խորհրդի» անդամ է, հայտարարում է, թե՝ «սուտ է, նման բան չկա»: Համենայն դեպս, իր ֆեյսբուքյան էջում մի պաթետիկ գրառում է արել, ինչպես նշեցինք, ասել է, թե՝ «նախագծում, հակառակը, նախատեսվում է խստացնել այդ կարգավորումը ու արգելել օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանց էլ հող գնել»:

Բայց Իոաննիսյանի գրառման վերջն ավելի ճոխ է. «...Ասեմ, որ Սահմանադրական բարեփոխումների պրոցեսում գաղտնի բան չկա, ամբողջ բովանդակությունը թափանցիկ է, բովանդակության հետ կապված ցանկացած հարցի հաճույքով կպատասխանեմ»:

Ստո՛պ: Մեկ րոպե, էլի: Իսկ ինչո՞ւ պիտի հարցերին Դանիել Իոաննիսյանը պատասխանի, այսպես ասած՝ լուսավորի հանրությանը, թե իրենց խորհրդի հավաքական ջանքերով ինչ նախագիծ են ստացել, այնտեղ ինչ կա գրած, ինչ չկա գրած:

Չէ, լուրջ, էլի: Քավ լիցի, Փաշինյանի ու ՔՊ-ի «կրթական» ծրագրերը դեռ այն աստիճանին չեն հասել, որ հասարակության մեծամասնությունն անգրագետ ու անտառաճանաչ լինի: Բոլորն էլ գրելկարդալ, հատկապես՝ կարդալ կարող են:

Էհ, եթե Սահմանադրության «փոփոխության նախագծում» նման բան չկա գրած, այդ նախագիծը հրապարակեք: Ո՞րն է բարդությունը: Հրապարակեք, ժողովուրդն էլ նայի, համոզվի՝ ով է ճիշտն ասում, ով՝ հակառակը:

Առավել ևս, որ ինչպես հիշյալ անձն է ասում՝ «բովանդակությունը թափանցիկ» է: Թափանցի՞կ է: Շատ բարի: Հրապարակեք: Այլ ոչ թե «հարցրեք, ես ասեմ»: Այսինքն, Իոաննիսյանը կամ հանձնաժողովի մեկ այլ անդամ նաև պաշտոնական տեքստ կարդալու և հանրությանը վերապատմելու միջնո՞րդ են:

Իսկ հնարավո՞ր է, որ Սահմանադրության «կարուձևի» իշխանական նախագիծը նախքան ընտրությունները չի հրապարակվում զուտ «նախընտրական պատճառներով»: Գիտե՞ք, շատ հնարավոր է: Ի՞նչ իմանաս, թե ինչեր են գրել այդ նախագծում: Միգուցե այնպիսի բաներ են գրել, որ եթե ընտրություններից առաջ հրապարակեն, ապա Փաշինյանի աջակիցների՝ առանց այդ էլ նոսրացած շարքերը էլ ավելի կնոսրանա՞ն:

Փիլիսոփայել պետք չէ, պարզապես նախագծի տեքստը հրապարակե՛ք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում