Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքը
Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից՝ պետբյուջեի համալրման համար։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության՝ օրերս կայացած նիստում։ Որոշման մեջ նշվում է, թե 170,3 մլն եվրո վարկի գումարով կբարելավվի «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունը, լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռնվեն ներդրողներին։ Կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները։ Վարկը կտրամադրվի տարեկան մոտ 3,7% տոկոսադրույքով, 28 տարի ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով։ Փաստացի, այս որոշմամբ ՀՀ գործող իշխանությունները ավելացնում են Հայաստանի արտաքին պարտքը։
2026 թ. մարտի վերջի դրությամբ Հայաստանի կառավարությունը շուրջ 6.7 մլրդ դոլար արտաքին պարտք ունի։ Այն գոյացել է մեծ մասամբ միջազգային կազմակերպություններից, պետություններից՝ տարիների ընթացքում վերցրած վարկերից, ինչպես նաև եվրապարտատոմսերի թողարկումից։ Բացի արտաքին պարտքից, Հայաստանն ունի նաև 7.4 մլրդ դոլարի ներքին պարտք։ Եվս 0.5 մլրդ դոլար Կենտրոնական բանկի պարտքն է, 8 միլիոն դոլարի պարտք էլ համայնքներն ունեն։ Միասին պարտքը կազմում է 14.6 մլրդ դոլար։
Կառավարման ութ տարիների ընթացքում Փաշինյանի իշխանությունը մոտ 2,5 անգամ ավելացրել է պետական պարտքը։ Դեռևս ընդդիմադիր եղած տարիներին Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից խստորեն քննադատում էր օրվա իշխանություններին՝ մեղադրելով պետական պարտքն ավելացնելու մեջ, իսկ իր օրոք աննախադեպ արագությամբ է ավելացնում այն։ Նախորդ երեք նախագահները միասին ավելի քիչ պարտք են վերցրել, քան Փաշինյանը՝ միայնակ։ Այդ ողջ պարտքը, իհարկե, մնալու է ՀՀ շարքային քաղաքացիների ուսերին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Մանե Կիրակոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել