Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին
Opta վերլուծական հարթակը թարմացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության կանխատեսումը և որոշել մրցաշարում հաղթելու գլխավոր հավակնորդին։
Սուպերհամակարգչի հաշվարկներով՝ տիտղոսը նվաճելու ամենամեծ շանսերն ունի Իսպանիայի հավաքականը։ Իսպանացիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 16,1 տոկոս։
Մրցաշարի երկրորդ ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է՝ 13 տոկոս ցուցանիշով։ Հավակնորդների լավագույն եռյակը եզրափակում է Անգլիան՝ 11,2 տոկոսով։
Գլխավոր ֆավորիտների հնգյակում ընդգրկվել են նաև աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան և Պորտուգալիան։
ԱԱ-2026-ում հաղթելու հավակնորդների լավագույն տասնյակն ըստ Opta-ի ունի հետևյալ տեսքը.
- Իսպանիա — 16,1 տոկոս
- Ֆրանսիա — 13 տոկոս
- Անգլիա — 11,2 տոկոս
- Արգենտինա — 10,4 տոկոս
- Պորտուգալիա — 7 տոկոս
- Բրազիլիա — 6,6 տոկոս
- Գերմանիա — 5,1 տոկոս
- Նիդերլանդներ — 3,6 տոկոս
- Նորվեգիա — 3,5 տոկոս
- Բելգիա — 2,4 տոկոս
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին և պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի միանգամից երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարին կմասնակցի ռեկորդային՝ 48 ազգային հավաքական։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...