ՌԴ սահմանափակումների ֆոնին՝ Ֆոն դեր Լայենը և Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին. Ազատություն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց կունենան՝ քննարկելու Եվրամիության աջակցությունը Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։
Ըստ այդ տեղեկությունների՝ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև դրա հստակ ծավալը դեռևս որոշված չէ։
Դրամական օժանդակությունից բացի, ըստ նույն աղբյուրների, Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Խոսքը Առևտրի ինքնավար միջոցառումների (Autonomous Trade Measures – ATM) մասին է, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։
Թե հայկական որ ապրանքների վրա կարող է տարածվել այս արտոնյալ ռեժիմը, առայժմ հայտնի չէ։ Հստակ է, սակայն, որ այս գործիքը Եվրամիությունը սովորաբար կիրառում է, երբ անհրաժեշտ է լինում աջակցել գործընկերներին՝ ճգնաժամային իրավիճակներում տնտեսությունը կայունացնելու և եվրոպական շուկային ինտեգրումը խորացնելու համար։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...