Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
2026 թվականի մայիսի 28-ից հունիսի 3-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվել են երկար նարդու աշխարհի առաջնությունը և կարճ նարդու Վրաստանի Գրան պրին։
Մրցաշարում Հայաստանը գրանցել է նշանակալի հաջողություններ․ երկար նարդու աշխարհի առաջնության գլխավոր մրցաշարում Ռազմիկ Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Սերգեյ Դրմոյանը կարճ նարդու մեկ միավորանոց մրցաշարում արժանացել է բրոնզե մեդալի։
Մրցումներն անցկացվել են Hualing Hotels & Preference հյուրանոցային համալիրում՝ համախմբելով աշխարհի 60 երկրներից ավելի քան 500 մարզիկի։ Երկար նարդու աշխարհի առաջնությունը դարձել է այս մարզաձևի պատմության մեջ ամենախոշոր միջազգային մրցաշարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով նարդու նկատմամբ աճող հետաքրքրությունը և նոր էջ բացելով դրա զարգացման գործում՝ որպես ինքնուրույն մարզաձև։
Մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 29-ին՝ Նարդու միջազգային ֆեդերացիայի (IBF) նախագահ Ումար Կրեմլևի մասնակցությամբ։ Վերջինս իր խոսքում կարևորել է ինտելեկտուալ մարզաձևերի զարգացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։
«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, մրցանակակիրներին և միջազգային հեռարձակումներին հետևած հանդիսատեսին՝ այս մրցաշարի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար։ IBF-ի ծրագրերում է յուրաքանչյուր եռամսյակ անցկացնել մայրցամաքային մրցաշարեր, երկու տարին մեկ՝ աշխարհի առաջնություն, իսկ ապագայում՝ նաև սեղանի խաղերի օլիմպիական խաղեր։ Մենք ցանկանում ենք, որ նարդի խաղան յուրաքանչյուր տանը, յուրաքանչյուր ընտանիքում և յուրաքանչյուր երկրում, որպեսզի այս խաղը միավորի մարդկանց ամբողջ աշխարհում», - նշել է Ումար Կրեմլևը։
Մրցաշարի կազմակերպիչը Նարդու միջազգային ֆեդերացիան (IBF) էր։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...