Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են, կողմերն ուղերձներ են փոխանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ուղերձների փոխանակումը շարունակվում է», – ասել է նա։Բաղայիի խոսքով՝ Պակիստանն էական դեր է խաղում որպես միջնորդ և նպաստում բանակցային գործընթացի շարունակմանը։Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը «բացառիկ զսպվածություն է դրսևորել»։ «Մենք բազմիցս բախվել ենք հրադադարի ռեժիմի խախտումների ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ սիոնիստական ռեժիմի (Իսրայել) կողմից», – նշել է նա։
Բաղայիի խոսքով՝ «գործողությունները, որոնք Իրանը ձեռնարկել է անցած գիշեր, պաշտպանական քայլեր էին՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում»։Հունիսի 7-ից Մերձավոր Արևելքում իրադրությունը կրկին սրվել է. Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին, ինչին ի պատասխան Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին։ Վերջինս էլ հարվածների շարք է սկսել Իրանի դեմ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...