Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ Էբոլա վիրուսից զոհերի թիվը հասել է 101-ի։ Երկրի իշխանությունները նաև նշել են, որ զինված խմբավորումների ներկայությունը շարունակում է խոչընդոտել արձագանքման գործընթացին վիրուսի բռնկման կենտրոն դարձած շրջաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Էբոլայի բռնկման մասին հայտարարվել էր մայիսի 15-ի՝ չնայած իշխանությունները հայտնել են, որ վիրուսը տարածվել էր դեռ շաբաթներ առաջ, սակայն չէր հայտնաբերվել։
Վիրուսը հատկապես տարածված է Իտուրիի, Հյուսիսային Կիվուի և Հարավային Կիվուի նահանգներում, որտեղ զինված հակամարտություն է ընթանում։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ հունիսի 8-ի դրությամբ մեկ օրում հաստատվել է 35 նոր դեպք, այդ թվում՝ 10 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատված դեպքերի թիվը հասել է 550-ի։
Վիրուսի տարածմանը զուգահեռ հարձակումներ են տեղի ունենում թաղման արարողություն իրականացնող թիմերի և բուժման կենտրոնների վրա։ Իտուրիում զինված խմբավորումների ներկայությունը, ըստ իրավիճակի վերաբերյալ զեկույցի, շարունակում է «սահմանափակել հումանիտար օգնության հասանելիությունը» վտանգի տակ գտնվող կամ արդեն տուժած շրջաններում։
Ուգանդայում ևս կա գրեթե 20 վարակված։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...