Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Մամուլի տեսություն

Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության հունիսի 4-ի նիստում ընդունված որոշմանբ՝ հունիսին ՀՀ–ից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողները որոշակի փոխհատուցում կստանան։ Կառավարության մեկ այլ որոշմամբ կփոխհատուցվեն դեպի ԵՄ, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ հայկական արտադրության ապրանքների մաքսատուրքերը։

Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմանբ, սակայն.

-Մինչ կառավարության խոստացած փոխհատուցումը կհասնի արտահանողներին ու արտադրողներին, արտահանվող ապրանքը կփչանա: Փոխհատուցումները նախատեսված են արագ փչացող այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են ելակը, լոլիկը, պղպեղն ու ծաղիկը, հետևաբար, ամեն ինչ պետք կլինի կազմակերպել ամենասեղմ ժամկետներում։ Իսկ դա այնքան էլ հեշտ չէ։ Նույնիսկ եթե մաքսատուրքերը փոխհատուցվում են՝ դեպի ԵՄ արտահանման շուկան ձևավորված չէ, մեր ապրանքների համար լոգիստիկ կապեր և պայմանավորվածություններ եվրոպական շուկայում դեռ ձևավորված չեն։ Տևական ժամանակ է անհրաժեշտ, մինչև այդ գործարար կապերը հաստատվեն, և մինչև այդ ամենն արվի, մեծ հավանականությամբ արագ փչացող ապրանքները կփչանան։ Բացի մաքսատուրքերից, որ կառավարությունը խոստանում է փոխհատուցել, կան նաև լոգիստիկ ծախսեր, ԵՄ–ում կա նաև բյուրոկրատիա, ստանդարտացման երկարատև գործընթաց։

Եթե նույնիսկ ենթադրենք՝ մեր լոլիկի մաքսատուրքը հանվում է, նաև այլ հարցեր են առաջանում։ Առաջին հերթին` փաստ չէ, որ մեր լոլիկը համապատասխանում է ԵՄ ստանդարտներին, 2-րդը՝ տրանսպորտային ծախսերն այնքան մեծ կարող են լինել, որ մինչև ապրանքը հասնի ԵՄ շուկա, լոլիկի ինքնարժեքն այնքան կավելանա, որ այն այլևս մրցունակ չի լինի, և 3-րդ՝ մինչև ԵՄ շուկա հասնելը լոլիկը կարող է փչանալ։ Իսկ քանի որ ԵՄ–ի հետ չկան գործող առևտրային կապեր, այնտեղ հասած լոլիկի իրացման հարցն էլ դեռ մեծ կասկածի տակ է։

Տնտեսագետի պնդմամբ.

-Հայկական ապրանքը ԵՄ չի արտահանվում ոչ միայն մաքսատուրքերի պատճառով. բազմաթիվ այլ խոչընդոտներ կան։

Բացի այդ, ընտրություններից օրեր առաջ ընդունված որոշումը ընտրություններից հետո կարող է նույնիսկ չկիրառվել։ Իրավիճակը շեշտակիորեն կարող է փոխվել ընտրություններից հետո, և ՌԴ–ում կարող է արագորեն իրավիճակը փոխվել, և փոխհատուցումը տեղ չհասնի այն տեսանկյունից, որ այս մի քանի օրվա ընթացքում հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել։ Իսկ ՌԴ–ի հետ այդ կապերը տարիներով անխափան գործել են։ Նկատեմ, որ արտաքին եվրոպական վեկտորի ջատագով իշխանությունների օրոք ԵՄ շուկա արտահանումները խրախուսելու ուղղությամբ որևէ գործուն քայլ չի ձեռնարկվել։ Հակառակը 2018 թ․ից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ գրեթե 5 անգամ աճել է, իսկ դեպի ԵՄ` 1․5 %-ով կրճատվել։

Այսինքն՝ քաղաքական հայտարարություններին հակառակ գործող իշխանության օրոք Ռուսաստանի հետ կապը է՛լ ավելի է ամրապնդվել։ Եվ այս պահին մեզ համար ավելի ցավոտ կլինի ռուսական շուկայից հրաժարվելը, քան կարող էր լինել դեռևս 2018 թ․-ին։ Կառավարության վարած ընդհանուր քաղաքականության միտումից կառավարության վերջին որոշումը իրականում բացառություն է։