Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհը
Մամուլի տեսություն

Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրական գործընթացների ավարտից հետո ի հայտ եկած տվյալների անհամապատասխանությունները հերթական անգամ հանրային և քաղաքական բուռն քննարկումների առիթ են դարձել։ Իշխանության ներկայացուցիչները շտապում են արդարանալ՝ պնդելով, թե հայտնաբերված սխալ մուտքագրված թվերը ոչ այլ ինչ են, քան սովորական տեխնիկական վրիպակի արդյունք, և դրանցում պետք չէ փնտրել միտումնավոր ընտրակեղծարարության տարրեր։ Գուցե հնարավոր լիներ հավատալ իշխանական այս պնդումներին և տեղի ունեցածը վերագրել մարդկային գործոնին կամ համակարգչային թերացումներին, եթե այդ «վրիպակներն» այդքան դրամատիկ և բախտորոշ ազդեցություն չունենային ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Ուշագրավ է, որ, այսպես կոչված, «տեխնիկական սխալների» արդյունքում հարվածի տակ է հայտնվել հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ընդամենը մի քանի տասնյակ ձայնի տարբերությամբ փորձ է արվում ԲՀԿ-ին դուրս թողնել խորհրդարանից։ Սա պարզապես մաթեմատիկական անճշտություն չէ. սա քաղաքական գործընթաց է, որն ուղղակիորեն փոխում է ապագա խորհրդարանի ամբողջ կոնֆիգուրացիան։ Երբ «սխալմունքի» արդյունքում քաղաքական ուժերից մեկը զրկվում է մանդատներից, իսկ մյուսը ստանում է բացարձակ առավելություն, «տեխնիկական վրիպակ» թեզը կորցնում է իր հավաստիությունը։

Այս իրավիճակը լրջագույն կասկածներ է առաջացնում ձևավորվող խորհրդարանի լեգիտիմության վերաբերյալ։ Տարբեր տեղամասերից ստացված և սխալ մուտքագրված տվյալների արդյունքում պարզապես խաթարվում և փոխվում է ընտրողների իրական կամարտահայտության պատկերը։ Նույնիսկ եթե մի կողմ դնենք մինչև ընտրությունները տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, վարչական ռեսուրսի հնարավոր կիրառումն ու նախընտրական շրջանի այլ չարաշահումները (չնայած հնարավոր չէ մի կողմ թողնել), բուն հաշվարկի և տվյալների մուտքագրման գործընթացն արդեն իսկ բավարար է իշխող ուժի «հաղթանակը» ապալեգիտիմ համարելու համար։

Ժողովրդավարական ընտրությունների հիմնարար սկզբունքը յուրաքանչյուր քվեի ճշգրիտ և անձեռնմխելի հաշվարկն է։ Երբ «տեխնիկական» անվան տակ թաքցվում են խորհրդարանի պատկերը վերաձևող թվեր, դա այլևս տեխնիկական խնդիր չէ, այլ քաղաքական ճգնաժամ, որի հետևանքները կարող են ծանր լինել պետության ժողովրդավարական ինստիտուտների համար։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ արդեն տեղեկություններ տարածվեցին, որ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Արդյո՞ք սա պատահականություն է, և արդյո՞ք առնվազն կասկածելի չէ, որ դա արվում է հենց այս պահին՝ իրավապահներին Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգից հետո, թողնում ենք ընթերցողի եզրակացությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում